• Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը
22 Հունիս 2026 15:32
  • ru Русский
  • hy Հայերեն
  • Релокация
  • Աշխարհում
  • Առողջություն
  • Արտաքին քաղաքական
  • Արցախ
  • Գիտություն և տեխնիկա
  • Գովազդ
  • Երևան
  • Զինված ուժեր
  • Էքսկլյուզիվ
  • Ընտրություններ՝ Հայաստանում
  • ժամանց
  • Իրավիճակը սահմանին
  • Իրավունք
  • Կարծիք
  • Կրթություն
  • Հայաստան
  • Հասարակություն
  • Հարցազրույց
  • Մարզեր
  • Մշակույթ
  • Ներքաղաքական
  • Ոճ
  • Ուղեցույց
  • Պատահար
  • Սպորտ
  • Սփյուռք
  • Վիդեո
  • Տարածաշրջան
  • Տնտեսություն
  • Քաղաքականություն
  • Քաղաքականություն
  • Իրավիճակը սահմանին
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
  • Սպորտ
No Result
View All Result
  • Քաղաքականություն
  • Իրավիճակը սահմանին
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
  • Սպորտ
No Result
View All Result
No Result
View All Result
  • Լուրեր
Փամբակ գետում հայտնաբերվել է 13-ամյա աղջկա մարմինը․ ՆԳՆ

Փամբակ գետում հայտնաբերվել է 13-ամյա աղջկա մարմինը․ ՆԳՆ

22 Հունիս 2026 14:53
Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հայտարարել է հրաժարականի մասին

Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հայտարարել է հրաժարականի մասին

22 Հունիս 2026 14:33
ԱՄՆ-ն համաձայնել է Իրանի հետ բանակցությունները Թուրքիայից տեղափոխել Օման. Axios

ԱՄՆ-ն և Իրանը համաձայնել են վերջնական համաձայնագրի 60-օրյա ճանապարհային քարտեզին

22 Հունիս 2026 14:20
Զավեն Անդրիասյանը դարձել է Chicago Summer Open շախմատի երկու մրցաշարի հաղթող

Զավեն Անդրիասյանը դարձել է Chicago Summer Open շախմատի երկու մրցաշարի հաղթող

22 Հունիս 2026 14:12
Գյումրիից Մոսկվա թռչող ինքնաթիռն աղետի ազդանշանից հետո վայրէջք է կատարել

Գյումրիից Մոսկվա թռչող ինքնաթիռն աղետի ազդանշանից հետո վայրէջք է կատարել

22 Հունիս 2026 14:08
Армянский бегун стал чемпионом Балканских стран и установил рекорд Армении

Երվանդ Մկրտչյանը ոսկե մեդալ է նվաճել Բալկանյան երկրների աթլետիկայի առաջնությունում

22 Հունիս 2026 13:55
ЦИК разрешил уголовное преследование против Андраника Теваняна и лишение его свободы

50 մտավորական պահանջել է ազատ արձակել Անդրանիկ Թևանյանին

22 Հունիս 2026 13:46

Իրանի նկատմամբ մի շարք սահմանափակումներ հանվել են. Արաղչի

22 Հունիս 2026 13:41
«Տելեկոմ Արմենիան» և «Ազերտելեկոմը» երկկողմ համաձայնագիր են ստորագրել

«Տելեկոմ Արմենիան» և «Ազերտելեկոմը» երկկողմ համաձայնագիր են ստորագրել

22 Հունիս 2026 13:13

Կատարի գազային օբյեկտում պայթյունից 54 մարդ է վիրավորվել

22 Հունիս 2026 11:13
ԲՀԿ պատգամավորի թեկնածուի որդին երկու ամսով կալանավորվել է

ԲՀԿ պատգամավորի թեկնածուի որդին երկու ամսով կալանավորվել է

22 Հունիս 2026 10:45
Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցություն (ուղիղ)

Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցություն (ուղիղ)

22 Հունիս 2026 10:15
Վթար՝ Արտենի գյուղի մուտակայքում. կա զոհ և 11 տուժած

Վթար՝ Արտենի գյուղի մուտակայքում. կա զոհ և 11 տուժած

22 Հունիս 2026 10:11
Տարադրամի փոխարժեքը մարտի 7-ին՝ ըստ հայաստանյան բանկերի

Արտարժույթի փոխարժեքները Հայաստանում հունիսի 22-ին

22 Հունիս 2026 09:57
Երկրաշարժ Գառնի գյուղից հյուսիս-արևելք

Տավուշում 2-3 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել

22 Հունիս 2026 09:36

Եղանակը Հայաստանում և Արցախում հունիսի 22-ին

22 Հունիս 2026 07:30
The Guardian. Ծառուկյանը մտադիր է ավարտին հասցնել Հիսուսի արձանի կառուցումը

The Guardian. Ծառուկյանը մտադիր է ավարտին հասցնել Հիսուսի արձանի կառուցումը

21 Հունիս 2026 23:54
Семь политических сил оспорили результаты выборов в Конституционном суде

ՍԴ-ն միավորել է ընտրությունները վիճարկելու վերաբերյալ 7 քաղաքական ուժերի դիմումը

21 Հունիս 2026 23:38
Партия Тер-Петросяна осудила процесс огосударствления ЭСА и призвала к его прекращению

ՀԱԿ-ն ընդդիմությանն առաջարկում է «Ոչ»-ի շարժման միասնական ճակատ ստեղծել

21 Հունիս 2026 23:13
Հայաստանի ծանրամարտի ազգային հավաքականը հանդես կգա նոր մարզահագուստով

Հայաստանի ծանրամարտի ազգային հավաքականը հանդես կգա նոր մարզահագուստով

21 Հունիս 2026 22:12

Իսրայելը կմնա Լիբանանի հարավում այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ է․Նեթանյահու

21 Հունիս 2026 21:42
Գեղարքունիքի մարզի Արգիճի գետում 17-ամյա տղա է խեղդվել․ ԶԼՄ

Գեղարքունիքի մարզի Արգիճի գետում 17-ամյա տղա է խեղդվել․ ԶԼՄ

21 Հունիս 2026 20:40
Շվեյցարիայում ավարտվել է ԱՄՆ-Իրան բանակցությունների առաջին փուլը

Շվեյցարիայում ավարտվել է ԱՄՆ-Իրան բանակցությունների առաջին փուլը

21 Հունիս 2026 19:45
ԱՄՆ-Իրան բանակցություններ Շվեյցարիայում․ ի՞նչ է հայտնի

ԱՄՆ-Իրան բանակցություններ Շվեյցարիայում․ ի՞նչ է հայտնի

21 Հունիս 2026 18:36
Փաշինյանը ժողովրդական մարդ չէ, նրան չի հետաքրքրում մարդկանց ճակատագիրը․ Ամստերդամ

Փաշինյանի գործողություններն ընդդիմության դեմ կրկնում են Զելենսկու փորձը․ Ամստերդամ

21 Հունիս 2026 17:41

«Տելեկոմ Արմենիան» և «Ազերտելեկոմը» երկկողմ համաձայնագիր են ստորագրել

Հասարակություն,
22 Հունիս 2026 13:13
ShareShareShare
«Տելեկոմ Արմենիան» և «Ազերտելեկոմը» երկկողմ համաձայնագիր են ստորագրել
telegram

Հայկական «Տելեկոմ Արմենիա» և ադրբեջանական «Ազերտելեկոմ» ընկերությունները երկկողմ համաձայնագիր են ստորագրել, Armenia Today-ին հաստատել են «Տելեկոմ Արմենիա» ընկերությունից։

Ընկերությունից տեղեկացրել են, որ համաձայնագիրը նախատեսում է տարանցիկ ինտերնետի փոխանցում և մատակարարում՝ երկու երկրների տարածքներով։

«Սա նշանակում է, որ իրենք էլ են օգտվելու մեր ցանցից»,- Armenia Today-ին հստակցրել են ընկերությունից։

Հարցին՝ ի՞նչ գործընթացի շրջանակում է ստորագրվել համաձայնագիրը, ընկերությունից հայտնել են, որ այն երկու մասնավոր ընկերության համագործակցության մասին է՝ կոմերցիոն սկզբունքներով։

Ընկերությունը պաշտոնական հաղորդագրության մեջ նշել է, որ համաձայնագրի շրջանակում «Տելեկոմ Արմենիան» ընդլայնում է միջազգային ինտերնետային տրաֆիկի մատակարարման երկրների թիվն ու աշխարհագրությունը՝ սեփական ենթակառուցվածքների միջոցով ապահովելով տրաֆիկի տարանցումը դեպի Ադրբեջան։

«Համաձայնագիրը նպատակ ունի նպաստելու տարածաշրջանում կապուղիների դիվերսիֆիկացմանը, հեռահաղորդակցության ցանցերի հուսալիության բարձրացմանը և տելեկոմ ոլորտում համագործակցության զարգացմանը»,- ասված է հաղորդագրության մեջ։

Հայ փորձագետներն արձագանքել են համաձայնագրին՝ բարձրացնելով երաշխիքների ու տեղեկատվական անվտանգության հարցը։

«Ի՞նչ երաշխիքներ կան, որ Ադրբեջանը դրա միջոցով չի վերահսկելու հայկական ինտերնետ տրաֆիկը՝ անհրաժեշտ պահին անելով հակահայկական միջամտություններ»,- գրել է թյուրքագետ Վարուժան Գեղամյանը։

Նրա խոսքով՝ Ադրբեջանը չունի Հայաստանի հետ հավասար գործընկերության որևէ նպատակ։

«Ցանկացած գործողության հիմքում ընկած է Հայաստանի դեմ տոտալ պատերազմի տրամաբանությունը. հայկական պետությունը առավելագույնս թուլացնել ու կախման մեջ դնել։ Ուստի այս լուրին լավատեսորեն մոտենալը, մեղմ ասած, միամտություն է»,- գրել է Գեղամյանը։

Տեղեկատվության անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը նշել է, որ սահմանով, ըստ էության, երկու մալուխ է անցնելու։ Նրա խոսքով՝ հաղորդակցության ոլորտում համագործակցությունն ավելի շատ Ադրբեջանին է պետք՝ Նախիջևանի հետ կապի տեսանկյունից։

«Team Telecom-ի հաղորդագրություններից մեկից բխում է, որ նրանց մալուխների 10-15%-ն է հայկական։ Այսինքն, փաստացի, իրենք տարածաշրջանում լուրջ դեր ունեն որպես տարանցիկ օպերատոր։ Այստեղ նաև Միջին Արևելքի երկրներն են Հայաստանի միջոցով տրաֆիկ անցկանցում։ Սա Հայաստանին դարձնում է նաև Արևելք-Արևմուտք տրանզիտի դերակատար․ բացի Ադրբեջանից նաև Ղազախստանի տրաֆիկը կսկսի Հայաստանով անցնել»,- հավելել է փորձագետը։

Կիբերանվտանգության փորձագետ Ռուբեն Մուրադյանը նշել է, որ «Տելեկոմ Արմենիայի» և «Ազերտելեկոմի» միջև համաձայնագիրը նշանակում է, որ ոչ միայն ադրբեջանական, այլև հայկական ինտերնետ տրաֆիկը կարող է անցնել ադրբեջանական ընկերության ենթակառուցվածքով։

Նրա գնահատմամբ՝ դա հնարավորություն է տալիս ադրբեջանական կողմին վերլուծել կապի մետատվյալները և օգտատերերի վարքագիծը՝ առանց հաղորդագրությունների բովանդակությանը հասանելիություն ստանալու։ Փորձագետը նաև նշել է, որ առավել խոցելի վիճակում են ֆիքսված IP հասցեներ օգտագործող անձինք և կազմակերպությունները, քանի որ դրանք ավելի հեշտ է նույնականացնել։

Մուրադյանի խոսքով՝ քաղաքական գործիչները, լրագրողները, ՀԿ-ների աշխատակիցները և ռազմավարական նշանակություն ունեցող ընկերությունների ներկայացուցիչները պետք է մշտապես օգտագործեն VPN ծառայություններ բոլոր սարքերում։

«Տելեկոմ Արմենիա»-ն Հայաստանի հեռահաղորդակցական ընկերություններից է, որը տրամադրում է ֆիքսված և բջջային կապի, ինտերնետի, հեռուստատեսության և տվյալների փոխանցման ծառայություններ։ Ընկերությունը գործում է Team Telecom Armenia ապրանքանիշի ներքո։

«Ազերտելեկոմ»-ը ադրբեջանական հեռահաղորդակցական ընկերություն է, որը տրամադրում է միջազգային ինտերնետային տրաֆիկի փոխանցման և կապի ծառայություններ։ Այն NEQSOL Holding միջազգային խմբի մաս է կազմում։

Կապի ոլորտում սա հայկական և ադրբեջանական ընկերությունների առաջին պաշտոնապես հայտարարված համագործակցությունն է։ Թեև ընկերությունը նշում է համագործակցության կոմերցին բնույթի մասին, բայց համաձայնագիրը ստորագրվել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի շուրջ բանակցությունների ֆոնին։

Այս բանակցությունների ֆոնին՝ 2025-ի դեկտեմբերից, Հայաստանը վառելիք է ներմուծում Ադրբեջանից։ Ավելի ուշ ադրբեջանական կողմը նույնպես հայտնել էր ՀՀ-ից ապրանքների ներմուծման մեկնարկի մասին։

Աննա Բադալյան

telegram
Tags: ԱզերտելեկոմհամաձայնագիրՏելեկոմ Արմենիա

Հարակից հրապարակումներ

Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցություն (ուղիղ)

Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցություն (ուղիղ)

22 Հունիս 2026 10:15

Երկրաշարժ Գառնի գյուղից հյուսիս-արևելք

Տավուշում 2-3 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել

22 Հունիս 2026 09:36

Հունիսի 22-ին` ժամը 09:03-ին, Իջևան քաղաքից 20 կմ հյուսիս-արևմուտք 2,1 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել, հայտնել են ՀՀ ներքին գործերի նախարարության...

Եղանակը Հայաստանում և Արցախում հունիսի 22-ին

22 Հունիս 2026 07:30

Հայաստանում հունիսի 22-ին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է նաև կարկուտ, հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։ Երևանում...

Եղանակը Հայաստանում և Արցախում հունիսի 21-ին

21 Հունիս 2026 07:39

Հայաստանի առանձին շրջաններում հունիսի 21-ի երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է նաև կարկուտ, հայտնում է...

СК обвинил во взяточничестве экс-главу райотдела соцзащиты Гавара

Երևանում խորթ մորը կալանավորել են 1 տարեկան երեխայի մահվան գործով․ ՔԿ

20 Հունիս 2026 13:50

Հայաստանի քննչական կոմիտեն հայտնել է Երևանում 1 տարեկան երեխայի մահվան դեպքի առթիվ հարուցված քրեական վարույթի նախաքննության ավարտի մասին։ Երեխայի խորթ...

Չինաստանը կաջակցի Հայաստանի հեռուստատեսությանը

Չինաստանը կաջակցի Հայաստանի հեռուստատեսությանը

20 Հունիս 2026 12:29

Չինաստանի աջակցությամբ Երևանում կառուցվող նոր հեռուստաստուդիան կդառնա Հայաստանի հանրային հեռուստատեսության սեփական բովանդակության ավելացման հիմնական տեխնոլոգիական հիմքը, Xinhua-ին հայտնել է Հայաստանի...

Load More
Xosum
Facebook Telegram Instagram Youtube TikTok
Armenia Today

Տեղեկատվական-վերլուծական պորտալ

Facebook Telegram Instagram Youtube TikTok
Armenia Today

Տեղեկատվական-վերլուծական պորտալ

«Armenia Today» ՓԲԸ
Հեռ. +374 77 204488
Էլ. փոստ` [email protected]
Գովազդի հարցերով՝ [email protected]

Armenia Today-ում տեղադրված նյութերի վճարովի կամ անվճար հիմքով օգտագործման դեպքում օգտատերերը պարտավոր են հղում անել Armenia Today-ին

  • Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը

2018-2026 © Լուրեր Հայաստանից - armeniatoday.news

  • ru Русский
  • hy Հայերեն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Իրավունք
  • Զինված ուժեր
  • Հայաստան
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Աշխարհում
  • Հարցազրույց
  • Կարծիք
  • Հասարակություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Պատահար
  • Առողջություն
  • Սպորտ
  • Մշակույթ
  • Ուղեցույց
  • Ոճ
  • Երևան
  • Էքսկլյուզիվ

  • ru Русский
  • hy Հայերեն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Իրավունք
  • Զինված ուժեր
  • Հայաստան
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Աշխարհում
  • Հարցազրույց
  • Կարծիք
  • Հասարակություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Պատահար
  • Առողջություն
  • Սպորտ
  • Մշակույթ
  • Ուղեցույց
  • Ոճ
  • Երևան
  • Էքսկլյուզիվ