• Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը
21 Հունիս 2026 18:30
  • ru Русский
  • hy Հայերեն
  • Релокация
  • Աշխարհում
  • Առողջություն
  • Արտաքին քաղաքական
  • Արցախ
  • Գիտություն և տեխնիկա
  • Գովազդ
  • Երևան
  • Զինված ուժեր
  • Էքսկլյուզիվ
  • Ընտրություններ՝ Հայաստանում
  • ժամանց
  • Իրավիճակը սահմանին
  • Իրավունք
  • Կարծիք
  • Կրթություն
  • Հայաստան
  • Հասարակություն
  • Հարցազրույց
  • Մարզեր
  • Մշակույթ
  • Ներքաղաքական
  • Ոճ
  • Ուղեցույց
  • Պատահար
  • Սպորտ
  • Սփյուռք
  • Վիդեո
  • Տարածաշրջան
  • Տնտեսություն
  • Քաղաքականություն
  • Քաղաքականություն
  • Իրավիճակը սահմանին
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
  • Սպորտ
No Result
View All Result
  • Քաղաքականություն
  • Իրավիճակը սահմանին
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
  • Սպորտ
No Result
View All Result
No Result
View All Result

Փաշինյանի գործողություններն ընդդիմության դեմ կրկնում են Զելենսկու փորձը․ Ամստերդամ

Քաղաքականություն,
21 Հունիս 2026 17:41
ShareShareShare
Փաշինյանը ժողովրդական մարդ չէ, նրան չի հետաքրքրում մարդկանց ճակատագիրը․ Ամստերդամ
telegram

«Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջնորդ Սամվել Կարապետյանի միջազգային փաստաբան, Amsterdam & Partners LLP միջազգային իրավաբանական ընկերության հիմնադիր Ռոբերտ Ամստերդամը Washington Examiner-ում հրապարակված հոդվածում գրել է, որ Հայաստանում և մի շարք այլ երկրներում «ռուսական միջամտության» մասին մեղադրանքները վերածվել են քաղաքական ընդդիմախոսներին ճնշելու գործիքի։

Նա իր հոդվածում վարչապետ Նիկոլ Փաշինյանի գործողությունները ընդդիմության նկատմամբ համեմատել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու քաղաքականության հետ՝ Ուկրաինայում։

Ամստերդամը նշել է, որ իր գործունեության ընթացքում քաղաքական ընդդիմախոսներին ճնշելու այդ մեխանիզմների է հանդիպել Ռուսաստանում, Վենեսուելայում, Թաիլանդում, Ուգանդայում և այլ երկրներում։

Նրա խոսքով՝ երբ կառավարությունը նպատակ է դնում ոչնչացնել իր ընդդիմախոսին՝ առանց քվեախցիկի մոտ կամ բաց բանավեճում նրան հաղթելու ժողովրդավարական գինը վճարելու, նա չի պայքարում նրա դեմ, այլ պարզապես փոխում է վերջինիս բնորոշումը։

«Անհատը կամ խումբը դադարում է լինել օրինական մրցակից և վերածվում է գործակալի, սպառնալիքի կամ մի օտար մարմնի, որը պետք է արտաքսվի: Կոնկրետ մեղադրանքն այդքան էական չէ, որքան դրա գործառույթը՝ հեռացնել հակառակորդին քաղաքական դաշտից և նրան ներկայացնել որպես դավաճան: Այսօր այդ մեղադրանքն ավելի ու ավելի հաճախ է հանդես գալիս իբր թե «ռուսական միջամտության» տեսքով»,- գրել է նա։

Այս համատեքստում, անդրադառնալով Հայաստանին՝ Ամստերդամը նշել է, որ խորհրդարանական վերջին ընտրություններն անցել են արտաքին միջամտության մասին անդադար մեղադրանքների ֆոնին, և այդ հայտարարությունները, նրա կարծիքով, վերածվել են քաղաքական զենքի։

Փաստաբանի գնահատմամբ՝ Երևանի և Կիևի քաղաքական գծերը «շատ ավելի նման են, քան շատերը կցանկանային խոստովանել»։ Նրա խոսքով՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հարձակումները օրինական քաղաքական ընդդիմության վրա «հայելային կերպով կրկնում են Ուկրաինայում նախագահ Վոլոդիմիր Զելենսկու օրոք տեղի ունեցող զարգացումները»։

Ամստերդամը նշել է, որ երկու դեպքում էլ օտարերկրյա ազդեցության մասին մեղադրանքները «հարմար գործիք դարձան այլախոհությունը լուսանցք մղելու համար»։ Որպես օրինակ՝ նա բերել է Ուկրաինական ուղղափառ եկեղեցու դեմ իրականացված գործողությունները՝ հիշեցնելով, որ հետագայում ուկրաինական դատարանը չեղարկել է պետության այն եզրակացությունը, որով եկեղեցին կապվում էր Մոսկվայի հետ, իսկ Ուկրաինայի ռազմական հետախուզության ղեկավար Կիրիլո Բուդանովը հայտարարել է, որ եկեղեցին հեռացրել է Մոսկվային վերաբերող բոլոր հիշատակումները։

Իրավաբանի խոսքով՝ սոցիալական ցանցերի պայմաններում մեղադրանքները շատ ավելի արագ են վերածվում ընդունված փաստերի, քան դատարանները հասցնում են քննել ապացույցները, և «մեղադրանքի և պատշաճ դատական գործընթացի միջև ընկած այդ անդունդում կործանվում են հեղինակություններ, կարիերաներ և ազատություններ»։

Ամստերդամը նաև քննադատել է Եվրամիությանը՝ նշելով, որ այն գնալով ավելի հանդուրժող է դառնում «ռուսական միջամտության» պիտակի կիրառման նկատմամբ՝ որպես իրավունքների սահմանափակման արդարացման միջոց։ Նրա խոսքով՝ «ժողովրդավարությունը տապալվում է հենց այն պաշտպանելու քողի ներքո», իսկ միջամտության մասին մեղադրանքը «դադարում է ախտորոշում լինելուց և վերածվում է ալիբիի նրանց համար, ովքեր ցանկանում են կառավարել առանց իրական ընդդիմության»։

«Ժողովրդավարության առողջությունը չի չափվում նրանով, թե ինչպես է այն վերաբերվում իր դաշնակիցներին, այլ այն իրավական երաշխիքներով ու պաշտպանությամբ, որոնք նա տրամադրում է իր ամենաանցանկալի ընդդիմախոսներին»,- եզրափակել է Ամստերդամը։

Հունիսի 7-ին անցկացված ընտրությունների վերջնական արդյունքներով 18 քաղաքական ուժերից ԱԺ է անցել «Քաղաքացիական պայմանագիրը» (64 մանդատ), «Ուժեղ Հայաստանը» (29 մանդատ), «Հայաստան» կուսակցությունների դաշինքը (12 մանդատ): 7 քաղաքական ուժ վիճարկել է ընտրությունների արդյունքները Սահմանադրական դատարանում․ մեծ մասը պահանջել է անվավեր ճանաչել ընտրությունների արդյունքները։

Կարդացեք նաև՝

Ի՞նչ խախտումներ են արձանագրվել ընտրատեղամասերում

telegram
Tags: Washington ExaminerԱմստերդամԶելենսկիփաշինյան

Հարակից հրապարակումներ

Օրբանին զրկել են վարչապետի պաշտոնում վերընտրվելու հնարավորությունից. ԶԼՄ

Օրբանին զրկել են վարչապետի պաշտոնում վերընտրվելու հնարավորությունից. ԶԼՄ

20 Հունիս 2026 10:52

Հունգարիայի նախագահ Թամաշ Շույոկն ստորագրել է Սահմանադրության 16-րդ փոփոխությունը, որը սահմանափակում է վարչապետի պաշտոնավարման ժամկետները, հայտնել է ՌԲԿ-ն: Ըստ որոշման՝...

Власти отказались от приоритетного права на покупку объекта ЭСА

ԶԼՄ-ները հայտնում են ՀԷՑ-ի վերաբերյալ պատրաստվող որոշման մասին

20 Հունիս 2026 10:14

Հայաստանի կառավարությունն առաջիկա շաբաթներին կարող է որոշում ընդունել «Հայաստանի էլեկտրական ցանցեր» (ՀԷՑ) ընկերությունը հանրային գերակա շահ ճանաչելու մասին, գրել է...

ԱԺ խոսնակի պաշտոնին ՔՊ-ում առաջադրվել է երեք թեկնածու․ ԶԼՄ

ԱԺ խոսնակի պաշտոնին ՔՊ-ում առաջադրվել է երեք թեկնածու․ ԶԼՄ

20 Հունիս 2026 09:57

Իններորդ գումարման Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» (ՔՊ) կուսակցությունում խոսնակի պաշտոնում առաջադրվել է երեք թեկնածու, հայտնել է «Հրապարակ» օրաթերթը։ Թերթի տեղեկություններով՝...

СМИ: Роберт Кочарян намекнул на лидерство в предвыборном списке «Армении»

Համագործակցությունն անհրաժեշտ է. Քոչարյանը՝ Կարապետյանի նախաձեռնության մասին

20 Հունիս 2026 00:49

ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը մեկնաբանել է «Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջնորդ Սամվել Կարապետյանի նախաձեռնությունը՝ ընդդիմադիր ուժերի համախմբման անհրաժեշտության վերաբերյալ: Կարապետյանը...

Աշոտ Եղիազարյանին ներկայացված մեղադրանքը հիշեցնում է ֆանտաստիկ ֆիլմի սցենար. փաստաբան

Աշոտ Եղիազարյանին ներկայացված մեղադրանքը հիշեցնում է ֆանտաստիկ ֆիլմի սցենար. փաստաբան

19 Հունիս 2026 22:26

«Ուժեղ Հայաստանի» պատգամավորի թեկնածու Աշոտ Եղիազարյանին ներկայացված մեղադրանքը հիշեցնում է ֆանտաստիկ ֆիլմի սցենա, News.am-ի հետ հարցազրույցում հայտարարել է փաստաբան Լիաննա...

ԳԴ-ն կա՛մ խախտել է Սահմանադրությունը, կա՛մ պետք է գործի Սահմանադրությամբ․ Մինասյան

ԳԴ-ն կա՛մ խախտել է Սահմանադրությունը, կա՛մ պետք է գործի Սահմանադրությամբ․ Մինասյան

19 Հունիս 2026 19:40

Load More
Xosum
  • Լուրեր
Փաշինյանը ժողովրդական մարդ չէ, նրան չի հետաքրքրում մարդկանց ճակատագիրը․ Ամստերդամ

Փաշինյանի գործողություններն ընդդիմության դեմ կրկնում են Զելենսկու փորձը․ Ամստերդամ

21 Հունիս 2026 17:41
ՌԴ-ում ուղղաթիռ է անհետացել

ՌԴ-ում ուղղաթիռ է անհետացել

21 Հունիս 2026 15:19
Իրանի և ԱՄՆ-ի բանակցությունները կանցկացվեն 2 փուլով

Իրանի և ԱՄՆ-ի բանակցությունները կանցկացվեն 2 փուլով

21 Հունիս 2026 13:58
Դևիսի գավաթ․ Հայաստանի թենիսի հավաքականը՝ փոխչեմպիոն

Դևիսի գավաթ․ Հայաստանի թենիսի հավաքականը՝ փոխչեմպիոն

21 Հունիս 2026 12:11
Коммерческий курс в банках Армении на 1 июня

Արտարժույթի փոխարժեքները Հայաստանում՝ հունիսի 21-ին

21 Հունիս 2026 10:46

Եղանակը Հայաստանում և Արցախում հունիսի 21-ին

21 Հունիս 2026 07:39
Թուրքիայում զբոսաշրջային ավտոբուսի վթարի հետևանքով 4 մարդ է զոհվել

Թուրքիայում զբոսաշրջային ավտոբուսի վթարի հետևանքով 4 մարդ է զոհվել

20 Հունիս 2026 22:21
Անհայտ անձինք Չիկագոյում կրակ են բացել ամբոխի ուղղությամբ․ կա 13 տուժած

Անհայտ անձինք Չիկագոյում կրակ են բացել ամբոխի ուղղությամբ․ կա 13 տուժած

20 Հունիս 2026 21:34
Իրանական կողմը հարվածել է ամերիկյան ավիաբազայի

Իրանի պատվիրակությունը մեկնել է Շվեյցարիա՝ ԱՄՆ-ի հետ բանակցությունների․ ԶԼՄ

20 Հունիս 2026 20:55
Армянские теннисистки обыграли Азербайджан со счетом 3:0 на Кубке Билли Джин Кинг

Հայ թենիսիստուհիները դուրս են եկել Բիլի Ջին Քինգի գավաթի 2-րդ ենթախումբ

20 Հունիս 2026 20:13
Ինչպես Ղարաբաղում և Լիբիայում. Էրդողանն Իսրայելին սպառնացել է ռազմական միջամտությամբ

Թուրքիան աշխարհում ռազմարդյունաբերություն արտահանողների շարքում 11-րդն է․ Էրդողան

20 Հունիս 2026 19:34
Փաշինյանը ժողովրդական մարդ չէ, նրան չի հետաքրքրում մարդկանց ճակատագիրը․ Ամստերդամ
Քաղաքականություն

Փաշինյանի գործողություններն ընդդիմության դեմ կրկնում են Զելենսկու փորձը․ Ամստերդամ

21 Հունիս 2026 17:41

«Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջնորդ Սամվել Կարապետյանի միջազգային փաստաբան, Amsterdam & Partners LLP միջազգային իրավաբանական ընկերության հիմնադիր Ռոբերտ Ամստերդամը Washington Examiner-ում...

Read moreDetails
ՌԴ-ում ուղղաթիռ է անհետացել
Աշխարհում

ՌԴ-ում ուղղաթիռ է անհետացել

21 Հունիս 2026 15:19

Ռուսաստանի Պրիմորիեի երկրամասում անհետացել է Robinson R44 ուղղաթիռը, որը կատարում էր անտառային ավիացիոն աշխատանքներ, հայտնել են է Ռուսաստանի Քննչական կոմիտեն։...

Read moreDetails
Xosum
Facebook Telegram Instagram Youtube TikTok
Armenia Today

Տեղեկատվական-վերլուծական պորտալ

Facebook Telegram Instagram Youtube TikTok
Armenia Today

Տեղեկատվական-վերլուծական պորտալ

«Armenia Today» ՓԲԸ
Հեռ. +374 77 204488
Էլ. փոստ` [email protected]
Գովազդի հարցերով՝ [email protected]

Armenia Today-ում տեղադրված նյութերի վճարովի կամ անվճար հիմքով օգտագործման դեպքում օգտատերերը պարտավոր են հղում անել Armenia Today-ին

  • Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը

2018-2026 © Լուրեր Հայաստանից - armeniatoday.news

  • ru Русский
  • hy Հայերեն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Իրավունք
  • Զինված ուժեր
  • Հայաստան
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Աշխարհում
  • Հարցազրույց
  • Կարծիք
  • Հասարակություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Պատահար
  • Առողջություն
  • Սպորտ
  • Մշակույթ
  • Ուղեցույց
  • Ոճ
  • Երևան
  • Էքսկլյուզիվ

  • ru Русский
  • hy Հայերեն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Իրավունք
  • Զինված ուժեր
  • Հայաստան
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Աշխարհում
  • Հարցազրույց
  • Կարծիք
  • Հասարակություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Պատահար
  • Առողջություն
  • Սպորտ
  • Մշակույթ
  • Ուղեցույց
  • Ոճ
  • Երևան
  • Էքսկլյուզիվ