Ադրբեջանն առաջին անգամ ապրանքներ է ներմուծել Հայաստանից, հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ հղում անելով երկրի պետական մաքսային կոմիտեին:
Կոմիտեի տվյալներով՝ այս տարվա մարտին Ադրբեջանն առաջին անգամ Հայաստանից ապրանքներ է ներմուծել։ Ընդհանուր 960 դոլարի ապրանք է Հայաստանից արտահանվել, իսկ ՀՀ-ն 5,7 միլիոն դոլարի ապրանք է ներկրել Ադրբեջանից:
2025 թվականի նոյեմբերին ռուսական ցորենով բեռնված գնացք էր ժամանել Հայաստան՝ անցնելով Ադրբեջանի և Վրաստանի տարածքով։
Վառելանյութի առաջին խմբաքանակն Ադրբեջանից ներկրվել էր 2025 թվականի դեկտեմբերի 19-ին. Հայաստան էր մուտք գործել 1300 տոննա A95 բենզին հայ-վրացական սահմանին գտնվող Այրում կայարանով:
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը փետրվարին հայտարարել էր, որ Հայաստանը 1-2 ամսից կարող է ապրանքներ արտահանել Ադրբեջան։






































