• Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը
13 Հունիս 2026 15:57
  • ru Русский
  • hy Հայերեն
  • Релокация
  • Աշխարհում
  • Առողջություն
  • Արտաքին քաղաքական
  • Արցախ
  • Գիտություն և տեխնիկա
  • Գովազդ
  • Երևան
  • Զինված ուժեր
  • Էքսկլյուզիվ
  • Ընտրություններ՝ Հայաստանում
  • ժամանց
  • Իրավիճակը սահմանին
  • Իրավունք
  • Կարծիք
  • Կրթություն
  • Հայաստան
  • Հասարակություն
  • Հարցազրույց
  • Մարզեր
  • Մշակույթ
  • Ներքաղաքական
  • Ոճ
  • Ուղեցույց
  • Պատահար
  • Սպորտ
  • Սփյուռք
  • Վիդեո
  • Տարածաշրջան
  • Տնտեսություն
  • Քաղաքականություն
  • Քաղաքականություն
  • Իրավիճակը սահմանին
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
  • Սպորտ
No Result
View All Result
  • Քաղաքականություն
  • Իրավիճակը սահմանին
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
  • Սպորտ
No Result
View All Result
No Result
View All Result

Վերջնական որոշում չկա, մանդատները պայքարը շարունակելու լուրջ գործիք են․ Քոչարյան

Ընտրություններ՝ Հայաստանում, Հայաստան, Ներքաղաքական, Քաղաքականություն,
13 Հունիս 2026 13:50
ShareShareShare
Кочарян заявил о рисках повторения украинского сценария для Армении
telegram

«Հայաստան» դաշինքը մանդատները վերցնելու հետ կապված վերջնական որոշում դեռ չունի և մտադիր է այդ հարցի վերաբերյալ որոշում կայացնել՝ խորհրդակցելով  ընդդիմադիր այլ ուժերի հետ, հայտնել է ՀՀ նախկին նախագահ, դաշինքի վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանը։

Նրա խոսքով՝ մանդատները կարող են լուրջ գործիք դառնալ քաղաքական պայքարը շարունակելու համար։

«Եթե պայքարը պետք է շարունակվի, ապա հարկավոր է օգտագործել հնարավոր բոլոր գործիքները։ Հիմա մանդատները լուրջ գործիք են պայքարը շարունակելու համար։ Իմ անձնական մոտեցումը սա է, բայց վերջնական որոշում դեռ չկա»,- ասել է Քոչարյանը։

Նա ընդգծել է, որ ընդդիմությունը մտադիր է շարունակել պայքարը, այդ թվում՝ փողոցում։ Նախկին նախագահի գնահատմամբ՝ գործող իշխանության լեգիտիմությունն իսկապես լուրջ կասկածի տակ է, ինչը երկրի ներսում նոր քաղաքական մթնոլորտ է ձևավորում։

«Բոլորը տեսնում են, թե ինչ է կատարվել, նույնիսկ նրանք, ովքեր քվեարկել են ՔՊ-ի համար։ Իրենց վարած քաղաքականության և անցկացրած ընտրության փլատակներում մնալու է հենց ՔՊ-ն։ Եվ չեմ կարծում, որ դա շատ երկար է տևելու»,- հայտարարել է Քոչարյանը։

Գնահատելով ընդդիմադիր պատգամավորներին իշխանության կողմը քաշելու հնարավորությունը՝ նա վստահություն է հայտնել «Հայաստան» դաշինքի անդամների հարցում։ Նրա խոսքով՝ անցած հինգ տարիները ցույց են տվել, որ նրանք պատրաստ են հետևողական և անզիջում պայքարի։ Միևնույն ժամանակ, Քոչարյանը չի բացառել, որ իշխանությունը կփորձի այդ ճանապարհով գնալ և նշել է, որ յուրաքանչյուր քաղաքական ուժ պետք է կարողանա վերահսկել իր ցուցակը։

Նա նաև հայտարարել է, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչներն իրենց հաղթանակի մասին հայտարարել էին «հոգեհանգստի» դեմքով։ Քոչարյանի կարծիքով՝ այդպիսով իշխող կուսակցությունը փորձել է ազդել ԿԸՀ-ի վրա։

Նախկին նախագահը նաև հայտարարել է, որ խորհրդարանական ընդդիմության հնարավորություններն ընդլայնվել են՝ պայմանավորված մանդատների թվի աճով և մեկ այլ քաղաքական ուժի ի հայտ գալով, որը «Հայաստան» դաշինքից ավելի շատ մանդատներ է ստացել։

Նրա գնահատմամբ՝ ընդդիմությանն ընտրողների թիվը գերազանցել է 600 000, եթե հաշվի առնենք խորհրդարան չանցած կուսակցություններին տրված «փոշիացված ձայները»։

«Եթե դրանց 10%-ը դուրս գա փողոց, բավարար է մեկ տարում իշխանության հարցը լուծելու համար»,- կարծում է Քոչարյանը։

Խոսելով ընտրությունների արդյունքների վերաբերյալ Ադրբեջանի արձագանքի մասին՝ նախկին նախագահը հայտարարել է՝ Բաքվում դեռ հույս ունեն, որ անկլավները կստանան, և որ Հայաստանի սահմանադրությունը պետք է փոխվի։

Քոչարյանը նաև կանխատեսել է, որ Հայաստանը մտնում է տուրբուլենտության լուրջ փուլ, որն անընդհատ ուղեկցվելու է տնտեսական խնդիրներով։

Մեկնաբանելով Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից Փաշինյանին չշնորհավորելը՝ Քոչարյանը նշել է, որ դա ոչ մի նշանակություն չունի։ Նա հիշեցրել է, որ Պուտինը ծննդյան օրն էլ էր շնորհավորել Փաշինյանին, բայց երեք ժամ հետո Ռուսաստանը սահմանափակումներ էր մտցրել հայկական արտադրանքի նկատմամբ։

Հունիսի 7-ին ՀՀ-ում անցկացվել էին Ազգային ժողովի ընտրություններ, որին մասնակցել էր 18 քաղաքական ուժ՝ 16 կուսակցություն և 2 դաշինք։ ԿԸՀ նախնական տվյալներով՝ 2 503 976 ընտրողից մասնակցել էր 1 477 736-ը (58,94%)։ Նախնական տվյալներով՝ անցողիկ շեմը հաղթահարել էր քաղաքական երեք ուժ՝ «Քաղաքացիական պայմանագիրը» (49,825%), «Ուժեղ Հայաստան» դաշինքը (23,281%) և «Հայաստան» դաշինքը (9,934%)։

«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, որը նախնական արդյունքով չի հաղթահարել անցողիկ 4%-ի շեմը, վերահաշվարկ էր պահանջել։ Շուրջ 50 ընտրատեղամասում վերահաշվարկի դիմում էր  ներկայացրել նաև «Ուժեղ Հայաստանը»։ «Հայաստան» դաշինքը վերջնական արդյունքների հրապարակումից հետո կդիմի Սահմանադրական դատարան։ «Ուժեղ Հայաստանն» ավելի ուշ՝ հունիսի 12-ին, ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու դիմում էր ներկայացրել ԿԸՀ, պահանջել նաև վերաքվեարկություն՝ 2 տեղամասերում։

Հունիսի 12-ին ԿԸՀ-ն ամփոփել էր 637 ընտրական տեղամասերի ընտրական հանձնաժողովների իրականացրած վերահաշվարկի արդյունքները: Ընտրությունների վերջնական արդյունքը կհրապարակվի հունիսի 14-ին՝ ինքնաշխատ եղանակով վերահաշվարկներից հետո։ 

Կարդացեք նաև՝

Ի՞նչ խախտումներ են արձանագրվել ընտրատեղամասերում

telegram
Tags: ընտրություններմանդատներորոշումՔոչարյան

Հարակից հրապարակումներ

Российского посла в Армении вызвали в Москву для консультаций

Ռուս-հայկական հարաբերությունները վերաիմաստավորման փուլում են. Կոպիրկին

13 Հունիս 2026 12:30

Ռուսաստանի և Հայաստանի հարաբերությունները մտել են փոփոխվող տարածաշրջանային ու գլոբալ իրողությունների վերաիմաստավորման և հարմարվողականության փուլ, Ռուսաստանի օրվա առթիվ կազմակերպված ընդունելության...

«ՔՊ»-ի ֆինանսավորման աղբյուրները պետական և անանուն նվիրատվություններն են

ՔՊ-ն քննարկում է խորհրդարանում 3/5 մեծամասնություն ստանալու տարբերակներ. ԶԼՄ

13 Հունիս 2026 10:18

«Քաղաքացիական պայմանագիր» (ՔՊ) կուսակցությունը հունիսի 7-ի Ազգային ժողովի ընտրություններից հետո քննարկում է խորհրդարանում 3/5 մեծամասնություն ապահովելու տարբերակներ, գրում է «Հրապարակ»...

Пашинян и Путин обсудили АЭС и взаимный товарооборот между Арменией и Россией

Մոսկվան ընտրությունների արդյունքը կընդունի, բայց չի շնորհավորի Փաշինյանին․ ԶԼՄ

13 Հունիս 2026 09:44

ՌԴ իշխանությունները հնարավոր է սահմանափակվեն Հայաստանում կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքներն ի գիտություն ընդունելով և հրաժարվեն ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին շնորհավորելուց,...

Վստահ եմ՝ իմ և Մախաչովի մենամարտը տեղի կունենա․ Արման Ծառուկյան

Կիրանցի բնակիչն աշխատանքից ազատվել է ընտրությունների մասին գրառման պատճառով

13 Հունիս 2026 00:25

Տավուշի մարզի Կիրանց գյուղի բնակիչ Գոհար Վարդանյանը, ով կարծիք էր հայտնել Կիրանցում հունիսի 7-ին կայացած ընտրությունների պատկերի մասին, ազատվել է...

ՀՀ փոխվարչապետը ՌԴ-ի հետ տարաձայնությունները հաղթահարելու հույս է հայտնել

ՀՀ փոխվարչապետը ՌԴ-ի հետ տարաձայնությունները հաղթահարելու հույս է հայտնել

12 Հունիս 2026 23:55

ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը Ռուսաստանի օրվան նվիրված միջոցառման ժամանակ ելույթի ժամանակ Ռուսաստանի հետ տարաձայնությունները հաղթահարելու հույս է հայտնել։ «Հույս ենք...

Դատարանը Ղևոնդյանին արգելել է հրապարակումներ անել և հավաքի վայրեր այցելել․ փաստաբան

Դատարանը Ղևոնդյանին արգելել է հրապարակումներ անել և հավաքի վայրեր այցելել․ փաստաբան

12 Հունիս 2026 23:39

Քաղաքագետ Ալեն Ղևոնդյանի նկատմամբ խափանման միջոցի միջնորդությունը (վարչական հսկողություն) բավարարվել է մասնակի, հայտնել է փաստաբան Վարազդատ Հարությունյանը։ Ղևոնդյանին արգելվել է...

Load More
Xosum
  • Լուրեր
Саркисян стал вице-чемпионом мира по шахматам среди лиц с ограниченными возможностями

Սարգիս Սարգսյանը դարձել է սահմանափակ կարողություններով անձանց աշխարհի փոխչեմպիոն

13 Հունիս 2026 15:51
Դատարանը վարույթ է ընդունել և կքննի Ծառուկյանի հայցն ընդդեմ Փաշինյանի

Դատարանը վարույթ է ընդունել և կքննի Ծառուկյանի հայցն ընդդեմ Փաշինյանի

13 Հունիս 2026 15:46
Լիբանանում իսրայելական ԱԹՍ-ի հարվածի հետևանքով բրիգադային գեներալ է զոհվել. ԶԼՄ

Իսրայելի զինված ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանի հարավին

13 Հունիս 2026 15:38
Հնդկաստանում ԱՆ-32 ինքնաթիռի կործանման հետևանքով 5 մարդ է զոհվել

Հնդկաստանում ԱՆ-32 ինքնաթիռի կործանման հետևանքով 5 մարդ է զոհվել

13 Հունիս 2026 15:18
ՊՆ-ն չի կարող իրեն դա թույլ տալ․ Պապիկյանը՝ զինծառայության մեջ գտնվողների ժամկետը կրճատելու մասին

Զինվորականները ՊՆ-ից փոխհատուցում ստանալու պահանջով դիմել են դատարան․ ԶԼՄ

13 Հունիս 2026 14:43
Водитель УАЗа погиб после падения автомобиля в овраг у Гегашена

ՃՏՊ-ի հետևանքով Կոտայքի մարզում UAZ-ի վարորդ է մահացել

13 Հունիս 2026 14:26
Վաղարշապատի ավագանու ընտրություններին կաշառք բաժանելու դեպքերով 62 մեղադրյալ կա. ՀԿ

Լոռիում Գագիկ Ծառուկյանի կուսակցության կողմնակիցներ են ձերբակալվել

13 Հունիս 2026 14:04
Кочарян заявил о рисках повторения украинского сценария для Армении

Վերջնական որոշում չկա, մանդատները պայքարը շարունակելու լուրջ գործիք են․ Քոչարյան

13 Հունիս 2026 13:50

Իլոն Մասկը դարձել է աշխարհի առաջին տրիլիոնատերը. ԶԼՄ

13 Հունիս 2026 12:56
Российского посла в Армении вызвали в Москву для консультаций

Ռուս-հայկական հարաբերությունները վերաիմաստավորման փուլում են. Կոպիրկին

13 Հունիս 2026 12:30
Уроженца Арцаха

Արցախի բնակիչներից ՄԻԵԴ դիմելու մի քանի հարյուր նոր հայտ է ստացվել․ Բեգլարյան

13 Հունիս 2026 12:22
ՀԷՑ-ը հայտնել է մայիսի 19-ին ՀՀ-ում էլեկտրաէներգիայի պլանային ընդհատումների մասին

ՀԷՑ-ը հայտնել է հունիսի 15-ին ՀՀ-ում էլեկտրաէներգիայի պլանային ընդհատումների մասին

13 Հունիս 2026 11:28
«Զվարթնոց»-ում բերման է ենթարկվել ռուս բլոգեր և մաթեմատիկոս Միխայիլ Վերբիցկին. ԶԼՄ

«Զվարթնոց»-ում բերման է ենթարկվել ռուս բլոգեր և մաթեմատիկոս Միխայիլ Վերբիցկին. ԶԼՄ

13 Հունիս 2026 10:39
«ՔՊ»-ի ֆինանսավորման աղբյուրները պետական և անանուն նվիրատվություններն են

ՔՊ-ն քննարկում է խորհրդարանում 3/5 մեծամասնություն ստանալու տարբերակներ. ԶԼՄ

13 Հունիս 2026 10:18
Коммерческий курс в банках Армении на 1 июня

Տարադրամի փոխարժեքը հունիսի 13-ին՝ ըստ հայաստանյան բանկերի

13 Հունիս 2026 10:15
Пашинян и Путин обсудили АЭС и взаимный товарооборот между Арменией и Россией

Մոսկվան ընտրությունների արդյունքը կընդունի, բայց չի շնորհավորի Փաշինյանին․ ԶԼՄ

13 Հունիս 2026 09:44
Իրանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները քննարկել են Կասպից ծովում անվտանգության ապահովման հարցը

Եղանակը Հայաստանում և Արցախում հունիսի 13-ին

13 Հունիս 2026 07:35
Վստահ եմ՝ իմ և Մախաչովի մենամարտը տեղի կունենա․ Արման Ծառուկյան

Կիրանցի բնակիչն աշխատանքից ազատվել է ընտրությունների մասին գրառման պատճառով

13 Հունիս 2026 00:25
ՀՀ փոխվարչապետը ՌԴ-ի հետ տարաձայնությունները հաղթահարելու հույս է հայտնել

ՀՀ փոխվարչապետը ՌԴ-ի հետ տարաձայնությունները հաղթահարելու հույս է հայտնել

12 Հունիս 2026 23:55
Դատարանը Ղևոնդյանին արգելել է հրապարակումներ անել և հավաքի վայրեր այցելել․ փաստաբան

Դատարանը Ղևոնդյանին արգելել է հրապարակումներ անել և հավաքի վայրեր այցելել․ փաստաբան

12 Հունիս 2026 23:39
ЦИК опубликовала пошаговую инструкцию, как выбрать удобный участок для голосования

ԿԸՀ-ն ամփոփել է վերահաշվարկի արդյունքները

12 Հունիս 2026 23:08
Գագիկ Խաչատրյանի որդու նկատմամբ հետախուզում է հայտարարվել․ ՔԿ

Գագիկ Խաչատրյանի որդու նկատմամբ հետախուզում է հայտարարվել․ ՔԿ

12 Հունիս 2026 22:30
ԱՄՆ-ն և Իրանը համաձայնության չեն եկել Իսլամաբադի բանակցություններում

ԱՄՆ-ն և Իրանը համաձայնության են եկել խաղաղության համաձայնագրի տեքստի շուրջ․ Շարիֆ

12 Հունիս 2026 20:35
Суд отклонил апелляцию прокуратуры и оставил в силе оправдание бросившего яблоко в Пашиняна

Վճռաբեկը չի ընդունել Փաշինյանի ուղղությամբ խնձոր նետած Առստամյանի գործով բողոքը

12 Հունիս 2026 19:40
Վարչական ռեսուրսի կիրառման համար 4 դպրոցի մասով տույժ է սահմանվել. ԿԳՄՍՆ

Վարչական ռեսուրսի կիրառման համար 4 դպրոցի մասով տույժ է սահմանվել. ԿԳՄՍՆ

12 Հունիս 2026 19:06
ԲՀԿ-ն ԿԸՀ-ին մեղադրել է «թվաբանական աճպարարությունների» մեջ և ջրաներկ նվիրել

ԲՀԿ-ն ԿԸՀ-ին մեղադրել է «թվաբանական աճպարարությունների» մեջ և ջրաներկ նվիրել

12 Հունիս 2026 19:02
Фигурант дела о пожаре в Азате Егише Акопян останется под арестом еще три месяца

«Ազատի» զորամասի գործով մեղադրյալի կալանքը երկարաձգվել է 3 ամսով

12 Հունիս 2026 18:40
«Միասնության թևերն» ընտրություններն անվավեր ճանաչելու դիմում է մուտքագրել ԿԸՀ

«Միասնության թևերն» ընտրություններն անվավեր ճանաչելու դիմում է մուտքագրել ԿԸՀ

12 Հունիս 2026 18:07
«Бояться нечего»: Карапетян проголосовал и заявил о давлении на «Сильную Армению»

Դատարանը հետաձգեց Կարապետյանի նկատմամբ քրհետապնդումը դադարեցնելու միջնորդությունը

12 Հունիս 2026 17:51
ՆԳ նախարարը մանրամասնել է 12-ամյա երեխային թմրանյութ տալու դեպքը

ՆԳ նախարարը մանրամասնել է 12-ամյա երեխային թմրանյութ տալու դեպքը

12 Հունիս 2026 17:00
Саркисян стал вице-чемпионом мира по шахматам среди лиц с ограниченными возможностями
Սպորտ

Սարգիս Սարգսյանը դարձել է սահմանափակ կարողություններով անձանց աշխարհի փոխչեմպիոն

13 Հունիս 2026 15:51

ՖԻԴԵ-ի վարպետ Սարգիս Սարգսյանը դարձել է Իսպանիայում անցկացված սահմանափակ կարողություններ ունեցող անձանց աշխարհի անհատական շախմատի առաջնության փոխչեմպիոն, հայտնում է Հայաստանի...

Read moreDetails
Դատարանը վարույթ է ընդունել և կքննի Ծառուկյանի հայցն ընդդեմ Փաշինյանի
Իրավունք

Դատարանը վարույթ է ընդունել և կքննի Ծառուկյանի հայցն ընդդեմ Փաշինյանի

13 Հունիս 2026 15:46

Քաղաքացիական գործերով Երևանի ընդհանուր իրավասության դատարանը վարույթ է ընդունել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի կողմից ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի...

Read moreDetails
Xosum
Facebook Telegram Instagram Youtube TikTok
Armenia Today

Տեղեկատվական-վերլուծական պորտալ

Facebook Telegram Instagram Youtube TikTok
Armenia Today

Տեղեկատվական-վերլուծական պորտալ

«Armenia Today» ՓԲԸ
Հեռ. +374 77 204488
Էլ. փոստ` [email protected]
Գովազդի հարցերով՝ [email protected]

Armenia Today-ում տեղադրված նյութերի վճարովի կամ անվճար հիմքով օգտագործման դեպքում օգտատերերը պարտավոր են հղում անել Armenia Today-ին

  • Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը

2018-2026 © Լուրեր Հայաստանից - armeniatoday.news

  • ru Русский
  • hy Հայերեն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Իրավունք
  • Զինված ուժեր
  • Հայաստան
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Աշխարհում
  • Հարցազրույց
  • Կարծիք
  • Հասարակություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Պատահար
  • Առողջություն
  • Սպորտ
  • Մշակույթ
  • Ուղեցույց
  • Ոճ
  • Երևան
  • Էքսկլյուզիվ

  • ru Русский
  • hy Հայերեն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Իրավունք
  • Զինված ուժեր
  • Հայաստան
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Աշխարհում
  • Հարցազրույց
  • Կարծիք
  • Հասարակություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Պատահար
  • Առողջություն
  • Սպորտ
  • Մշակույթ
  • Ուղեցույց
  • Ոճ
  • Երևան
  • Էքսկլյուզիվ