ԱՄՆ-ն և Իրանը համաձայնության են եկել խաղաղության համաձայնագրի վերջնական տեքստի շուրջ, հայտարարել է Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Կարող ենք հաստատել, որ խաղաղության համաձայնագրի վերջնական, համաձայնեցված տեքստը պատրաստ է, և Պակիստանն այժմ սերտորեն համագործակցում է երկու կողմի հետ՝ հետագա քայլերը հաստատելու համար: Խաղաղությունը երբեք այսքան մոտ չի եղել, որքան հիմա է»,- գրել է նա X-ում։
Այսօր ավելի վաղ Իրանը հրապարակել էր Միացյալ Նահանգների հետ հարաբերությունների կարգավորման վերաբերյալ 14 կետից բաղկացած հուշագիր։ Հունիսի 11-ի երեկոյան ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր պատերազմն ավարտելու շուրջ երկու երկրների միջև ձեռք բերված պայմանավորվածության մասին՝ հավելելով, որ փաստաթղթերը գտնվում են նախապատրաստման եզրափակիչ փուլում: ԱՄՆ առաջնորդի խոսքով՝ Հորմուզի նեղուցը կբացվի ստորագրումից անմիջապես հետո, ինչը կարող է տեղի ունենալ արդեն առաջիկա հանգստյան օրերին։






































