Մետրոպոլիտենում «Քաղաքացիական պայմանագրի» քարոզչական պաստառին ֆլոմաստերով ինչ-որ բան գրելու համար կնոջ են ձերբակալել, հայտնել է փաստաբան Ռուբեն Մելիքյանը։
Նա ժամը 12:10-ին հեռախոսազանգ է ստացել անծանոթ տիկնոջից, ով հայտնել է, որ գտնվում է Մետրոպոլիտենում և իրեն այդ պահին ձերբակալում են։
«Մի քանի ընթացակարգային խորհուրդ տվեցի, ասացի, որ արարքն առավելագույնը կարող է որակվել վարչական իրավախախտում, իսկ այդ դեպքում անազատության առավելագույն ժամկետը 3 ժամ է։ Միաժամանակ, խնդրեցի զանգահարել թե՛ ազատվելիս և թե՛ ավելի երկար ժամկետով անազատության մեջ պահվելիս»,- հայտնել է Մելիքյանը։
Փաստաբանը հավելել է, որ չի կարողացել հետո կապ հաստատել կնոջ հետ՝ հասկանալու համար՝ նրան ազատ արձակե՞լ են, թե՞ ոչ։




































