Կաբարդինո-Բալկարիայի Էլբրուսի շրջանում որոնողա-փրկարարական աշխատանքների արդյունքում լեռան վրա մնացած զբոսաշրջիկները հայտննաբերվել և իջեցվել են, հայտնել է «Ինտերֆաքս»-ը՝ հղում անելով ՌԴ ԱԻՆ-ին։
Ըստ հրապարակման՝ նրանք հանձնվել բժշկական անձնակազմին։
«Առաջին հերթին՝ ցրտահարություն ստացած տղամարդիկ հանձնվել են բժշկական խմբին»,- հայտնել է Արտակարգ իրավիճակների նախարարությունը։
Կիրակի երեկոյան ավելի վաղ նախարարությունը հայտնել էր, որ երկու տղամարդ մնացել է Էլբրուս լեռան 5100 մետր բարձրության վրա: Նրանց օգնության էին ուղարկվել տասը փրկարար և երեք միավոր տեխնիկա։





































