Իրանի գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեին, որը փետրվարի 28-ին Թեհրանի իր նստավայրի վրա Իսրայելի կողմից իրականացված օդային հարվածի հետևանքով վիրավորվել էր, դեմքի խոր այրվածքներ է ստացել, որոնք դժվարացնում են խոսելը, հայտնում է The New York Times-ը։
Հղում անելով իրանցի բարձրաստիճան պաշտոնյաներին՝ թերթը նշվում է, որ նա պլաստիկ վիրահատության կարիք կունենա։
Ըստ թերթի՝ Խամենեի ոտքը փետրվարի վերջից ի վեր երեք անգամ վիրահատվել է։ Թերթը նշում է, որ նա կարող է ոտքի պրոթեզավորման կարիք ունենալ։ Վերջերս նա նաև վիրահատվել է ձեռքի շրջանում։ Չնայած լուրջ վնասվածքներին՝ Գերագույն առաջնորդը շարունակում է մնալ մտավոր արթուն և ակտիվ։ Նա որոշումների կայացումը հանձնարարել է իր գեներալներին, հաղորդում է աղբյուրը։
Ըստ թերթի աղբյուրների՝ Խամենեին չի ձայնագրում աուդիո կամ տեսահաղորդագրություններ, քանի որ «չի ցանկանում խոցելի կամ թույլ թվալ»։ Մարտի 8-ին պաշտոնն ստանձնելուց ի վեր Գերագույն առաջնորդը միայն մի քանի գրավոր հայտարարություն է արել, որոնք տարածվել են լրատվամիջոցներում։
ԱՄՆ-ն և Իսրայելը հարվածներ էին հասցրել Իրանին փետրվարի 28-ին: Հարձակումների հետևանքով զոհվել էին բարձրաստիճան պաշտոնյաներ, այդ թվում՝ Գերագույն առաջնորդ Ալի Խամենեին: Թեհրանը պատասխանել էր՝ հարվածներ հասցնելով տարածաշրջանում ԱՄՆ-ի և Իսրայելի թիրախներին: Ապրիլի 8-ին ԱՄՆ-ն և Իրանը համաձայնության էին եկել երկշաբաթյա հրադադարի շուրջ, որը ներառում էր Հորմուզի նեղուցի անհապաղ բացումը:




































