ՀՀ կառավարությունը Լոնդոնում գործող Sotheby’s աճուրդային տնից ձեռք է բերել աշխարհահռչակ ամերիկահայ նկարիչ Արշիլ Գորկու «Անվերնագիր» (1944թ.) գրաֆիկական աշխատանքը, հայտնում է կառավարության մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ աճուրդը կայացել է 2025 թվականի դեկտեմբերի 3-ին։ Կառավարությունը նկարը ձեռք է բերել 30 978 000 դրամով։
Նկարը ցուցադրվում է Հայաստանի ազգային պատկերասրահում՝ «Արշիլ Գորկի. Նյու Յորք - Երևան. նոր ձեռքբերում» խորագրով ցուցահանդեսում։






































