• Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը
19 Հուլիս 2026 13:24
  • ru Русский
  • hy Հայերեն
  • Релокация
  • Աշխարհում
  • Առողջություն
  • Արտաքին քաղաքական
  • Արցախ
  • Գիտություն և տեխնիկա
  • Գովազդ
  • Երևան
  • Զինված ուժեր
  • Էքսկլյուզիվ
  • Ընտրություններ՝ Հայաստանում
  • ժամանց
  • Իրավիճակը սահմանին
  • Իրավունք
  • Կարծիք
  • Կրթություն
  • Հայաստան
  • Հասարակություն
  • Հարցազրույց
  • Մարզեր
  • Մշակույթ
  • Ներքաղաքական
  • Ոճ
  • Ուղեցույց
  • Պատահար
  • Սպորտ
  • Սփյուռք
  • Վիդեո
  • Տարածաշրջան
  • Տնտեսություն
  • Քաղաքականություն
  • Քաղաքականություն
  • Իրավիճակը սահմանին
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
  • Սպորտ
No Result
View All Result
  • Քաղաքականություն
  • Իրավիճակը սահմանին
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
  • Սպորտ
No Result
View All Result
No Result
View All Result

Կարապետյանի գործով դատական նիստը կշարունակվի առանց տեսանկարահանման

Իրավունք,
15 Ապրիլ 2026 12:17
ShareShareShare
Կարապետյանի գործով դատական նիստը կշարունակվի առանց տեսանկարահանման
telegram

Ապրիլի 15-ին Հակակոռուպցիոն դատարանում մեկնարկել է «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ, «Ուժեղ Հայաստան» կուսակցության վարչապետի թեկնածու Սամվել Կարապետյանի գործով առաջին դատական նիստը։

10:10 | Ոստիկանության ուժեղացված ծառայություն նիստից առաջ

Դատական նիստին ներկա է նաև Սամվել Կարապետյանը, դատարանի բակում են նրա աջակիցները, ուր կենտրոնացել են նաև բազմաթիվ ոստիկանական ուժեր։ Դատարանի բակից ուղիղ հեռարձակումը՝ Armenia Today-ի Youtube-ի ալիքում։

10:30 | Նիստի մեկնարկ, դռնբաց սկիզբ

Դատավոր Վահե Դոլմազյանի նախագահությամբ նիստը դռնբաց է։ Նիստի մեկնարկից առաջ Կարապետյանի փաստաբանական խումբն առարկեց լրատվամիջոցների կողմից դատական նիստի տեսանկարահանմանը, հեռարձակմանը և լուսանկարահանմանը։ Միևնույն ժամանակ, նրանք նշեցին, որ չեն առարկում դատական նիստերը դռնբաց անցկացնելուն և ձայնագրելուն։

Կարապետյանի փաստաբան Արամ Վարդևանյանը հայտարարեց, որ առարկության հիմքում կասկածն է, ըստ որի՝ իշխանությունը տեսանկարահանման հանգամանքը կարող է նախընտրական շրջանում օգտագործել իր ուզած ձևով։

Նա այդ համատեքստում մատնանշեց Կարապետյանի վարույթի «քաղաքական հետապնդման և ապօրինի» լինելու մասին։

«Քաղաքական հետապնդման տեսանկյունից ԶԼՄ-ների լուսաբանումն առավել քան կարևոր է։ Այս 10 ամիսներին ԶԼՄ-ների ջանասեր ու կարևոր աշխատանքը մեզ համար անգին է։ Միևնույն ժամանակ, օրերս այլ հանգամանք ենք նկատել։ Գործը հրատապ դատարան ուղարկելը կասկածներ է առաջացրել մեզ մոտ։ Օրինակ՝ գործով հսկող դատախազ Արգամ Դալլաքյանը, որը նաև ներկա է այստեղ, Հանրային հեռուստաընկերությամբ ներկայացնում է վարույթը՝ գործը միակողմանի ներկայացնելու հնարավորություն ստանալով»,- հայտարարել է նա։

Նա հավելել է, որ թե՛ այդ օրինակը, թե՛ գործը դատարան ուղարկելու դինամիկան հուշում են, որ նախընտրական փուլում «իշխանությունները մեկ այլ ասպեկտից են ներկայացնելու այս ակնհայտ քաղաքական հետապնդումը»։

Վարդևանյանը նաև նշել է, որ Կարապետյանը, մեծ հաշվով, չպետք է մեղադրյալ լիներ։

«Դատարանը, սակայն, ըստ օրենսդրության, նրան պետք է այդ եզրույթով դիմի։ Ու այդ ամենի հանրային լուսաբանումը քաղաքական մրցակցության պայմաններում ակնհայտ անարդար պայմաններ է ստեղծելու»,- ասել է Վարդևանյանը։

11:00 |

Armenia Today-ի թղթակցի փոխանցմամբ՝ դատավորը թույլատրել է դատական նիստը միայն ձայնագրել՝ առանց հեռարձակման ու նկարահանման։

Այս պահին դատական նիստը շարունակվում է։

12:00 |

Դատական նիստին գործով անցնողները, այդ թվում՝ Կարապետյանը, ներկայացան։ Կարապետյանը նշեց, որ տնտեսագետ է, դոկտորի կոչում ունի և բացի Հայաստանի քաղաքացիությունից, ունի նաև ՌԴ և Կիպրոսի քաղաքացիություն։ Նա շեշտեց, որ քաղաքացիության առնչությամբ գործընթացներ կան, քանի որ մասնակցելու է խորհրդարանական ընտրություններին և վարչապետի թեկնածու է։

«Քանի որ մասնակցում եմ ընտրություններին, և վստահ ենք հաղթանակի մեջ, այդ անձնագրերից՝ քաղաքացիությունից հրաժարվելու գործընթաց ենք սկսել»,- հայտարարել է Կարապետյանը։

12։30 |

Կարապետյանի փաստաբան Արմեն Ֆերոյանը նշեց, որ նախաքննության փուլում արդար, անաչառ դատաքննություն չի իրականացվել։ Փաստաբան Լիանա Գասպարյանը նշեց, որ Կարապետյանի ձերբակալումը ոչ իրավաչափ էր, խախտվել են նրա իրավունքները։

Փաստաբանները հայտարարեցին, որ դատավորին կամ դատախազներին բացարկ հայտնելու իմաստ չեն տեսնում, քանի որ նրանց փոփոխության դեպքում միայն ազգանուններն են փոխվելու։ Կարապետյանը նշեց, որ որպես Հայ Առաքելական եկեղեցու հետևորդ՝ չի առարկում դատախազ Դալլաքյանին բացարկ չհայտնելու փաստաբանների որոշումը և մեղադրող կողմին կոչ է անում առաջնորդվել խղճի թելադրանքով։

12։41 |

Դատարանը չառարկեց Կարապետյանի խափանման միջոցը փոխելու պաշտպանների՝ ապրիլի 14-ին ներկայացված միջնորդությունը քննարկել առաջնահերթ։

12։59 |

Դալլաքյանը միջնորդեց 3 ամսով երկարաձգել Կարապետյանի տնային կալանքը։

«Կան անձինք, որոնց վրա Կարապետյանը կարող է ազդեցություն ունենալ՝ հաշվի առնելով իր դիրքը։ Կան նաև վկաներ, որոնք դեռ չեն հարցաքննվել»,- հայտարարեց հսկող դատախազը։

13։45 |

Պաշտպանական խումբը հակադարձեց մեղադրող կողմին՝ հայտարարելով, որ տնային կալանքը երկարաձգելու միջնորդությունն անհիմն է։ Նրանք վերահաստատեցին Կարապետյանին տնային կալանքից ազատելու միջնորդությունը։

«Կարապետյանի նկատմամբ արդեն կիրառված են այլընտրանքային խափանման միջոցներ՝ գրավ և բացակայելու արգելք, որոնք ի զորու են երաշխավորել ցանկացած ռիսկ, եթե դատական վարույթում դատարանը դրանք դիտարկի»,- նշեց պաշտպանական կողմը՝ հայտարարելով, որ այդ ռիսկերն, իրականում, չկան։

«Կարապետյանի կողմից ենթադրյալ հանցանք կատարելու հիմքում միայն փաստաթղթեր են։ Դրանց զննության 81 արձանագրությունում, հարցաքննություններում Կարապետյանին վերագրված հանցանքների մասով որևէ փաստական տվյալ չկա»,- շեշտեցին փաստաբանները:

Փաստաբանները հայտարարեցին, որ Կարապետյանին տնային կալանքի տակ պահելը խախտում է նաև ԱԺ ընտրություններին մասնակցելու նրա սահմանադրական իրավունքը։ Նրանց խոսքով՝ Կարապետյանին տնային կալանի տակ պահելը «նրան պատժելու, ընտրական գործընթացներին մասնակցելու հիմնարար իրավունքից զրկելու նպատակ ունի»։

14:33 |

Կարապետյանի գործով դատական նիստը կշարունակվի ապրիլի 17-ին` ժամը 13։30-ին։

Կարապետյանին կալանավորել էին 2025-ի հունիսին՝ եկեղեցու դեմ արշավը քննադատելուց հետո։ Ավելի քան վեց ամիս անազատության մեջ անցկացնելուց հետո՝ դեկտեմբերի 30-ից, նրա նկատմամբ խափանման միջոց էր կիրառվել տնային կալանքը և գրավը։

Փետրվարի 11-ին Կարապետյանը միաձայն ընտրվել էր «Ուժեղ Հայաստան» կուսակցության նախագահ: Դատարանը մարտի 14-ին ևս մեկ ամսով երկարաձգել էր նրա տնային կալանքը: «Ուժեղ Հայաստանն» ավելի ուշ հրապարակել էր ընտրություններին մասնակցող առաջին 36 թեկնածուի անունները։

telegram
Tags: դատական նիստՀակակոռուպցիոն դատարանՍամվել Կարապետյան

Հարակից հրապարակումներ

Մուրացան փողոցում կրակոցների և սպանության վարույթով մեկ անձ է ձերբակալվել

Մուրացան փողոցում կրակոցների և սպանության վարույթով մեկ անձ է ձերբակալվել

19 Հուլիս 2026 11:10

Մուրացան փողոցում հուլիսի 18-ին հնչած կրակոցների և սպանության դեպքի առնչությամբ քրեական վարույթ է նախաձեռնվել, մեկ անց ձերբակալվել է, Armenia today-ը...

Адвокат заявил о нарушении закона в деле экс-главы Конституционного суда

ՍԴ նախկին դատավոր Հրայր Թովմասյանը դիմել է ՄԻԵԴ

18 Հուլիս 2026 19:37

Սահմանադրական դատարանի նախկին դատավոր Հրայր Թովմասյանն ընդդեմ Հայաստանի բողոք է ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարան (ՄԻԵԴ), Factor.am-ին հայտնել է նրա...

Քրեական գործով խախտվել են Գուգարաց թեմի առաջնորդի իրավունքները․ փաստաբան

Քրեական գործով խախտվել են Գուգարաց թեմի առաջնորդի իրավունքները․ փաստաբան

18 Հուլիս 2026 11:27

Դատարանը հաստատել է Հայ Առաքելական եկեղեցու Գուգարաց թեմի առաջնորդ եպիսկոպոս Հովնան Հակոբյանի իրավունքների խախտումը քրեական գործի ընթացքում, հայտնել է փաստաբան...

ՊԵԿ-ն ստուգումներ է անցկացրել «Առինջ մոլում»․ ԶԼՄ

ՊԵԿ-ն ստուգումներ է անցկացրել «Առինջ մոլում»․ ԶԼՄ

18 Հուլիս 2026 11:25

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության (ԲՀԿ) առաջնորդ Գագիկ Ծառուկյանին պատկանող «Մուլտի Գրուպ» կոնցեռնի ընկերությունները կապարակնքելուց առաջ Պետական եկամուտների կոմիտեն (ՊԵԿ) ստուգումներ է...

Ուղիղ. Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի փաստաբանի ճեպազրույցը

Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի փաստաբանի ճեպազրույցը (ուղիղ)

17 Հուլիս 2026 18:18

«Առաջարկ Հայաստանին» նախաձեռնությունը ներկայացրել է մեգանախագծերի փաթեթ

Ծառուկյանի փաստաբանը բողոքարկել է նրա կալանքի որոշումը Վերաքննիչ դատարանում

17 Հուլիս 2026 17:26

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի պաշտպանական կողմը բողոք է ներկայացրել ՀՀ վերաքննիչ քրեական դատարան՝ նրան կալանավորելու որոշման դեմ, հայտարարել...

Load More
Xosum
  • Լուրեր
RAF 11. Արսեն Հարութունյանը հաղթել է աշխարհի քառակի չեմպիոնին

RAF 11. Արսեն Հարութունյանը հաղթել է աշխարհի քառակի չեմպիոնին

19 Հուլիս 2026 12:20
Մուրացան փողոցում կրակոցների և սպանության վարույթով մեկ անձ է ձերբակալվել

Մուրացան փողոցում կրակոցների և սպանության վարույթով մեկ անձ է ձերբակալվել

19 Հուլիս 2026 11:10

Արտարժույթի փոխարժեքները Հայաստանում՝ հուլիսի 19-ին

19 Հուլիս 2026 10:48
Եղանակը Հայաստանում և Արցախում մայիսի 12-ին

Եղանակը Հայաստանում և Արցախում՝ հուլիսի 19-ին

19 Հուլիս 2026 07:30
«Ռոսակկրեդիտացիան» կասեցրել է հայկական սերտիֆիկացման մարմինների փաստաթղթերը

«Ռոսակկրեդիտացիան» կասեցրել է հայկական սերտիֆիկացման մարմինների փաստաթղթերը

19 Հուլիս 2026 00:09
Арман Царукян одержал победу над Джорджио Пулласом на турнире RAF 07

Արման Ծառուկյանը հայտնել է Օլիմպիական խաղերին մասնակցելու մտադրության մասին

18 Հուլիս 2026 23:36
Стрельба произошла на улице Мурацана в Ереване: есть погибший

Երևանում հնչած կրակոցների հետևանքով կա զոհ

18 Հուլիս 2026 22:55
Հնդկաստանում հրավառության գործարանում պայթյունի հետևանքով 8 մարդ է զոհվել

Հնդկաստանում հրավառության գործարանում պայթյունի հետևանքով 8 մարդ է զոհվել

18 Հուլիս 2026 22:16
Սասունի լեռներից մինչև խորհրդարանի ամբիոն․ Գյումրիում բացվել է Կարո Սասունիի արձանը

Սասունի լեռներից մինչև խորհրդարանի ամբիոն․ Գյումրիում բացվել է Կարո Սասունիի արձանը

18 Հուլիս 2026 21:30
CSI-ից ԵՄ-ին կոչ են արել հասնել Բաքվում գտնվող հայ գերիների ազատ արձակմանը

CSI-ից ԵՄ-ին կոչ են արել հասնել Բաքվում գտնվող հայ գերիների ազատ արձակմանը

18 Հուլիս 2026 21:06

Ռուսաստանը պատրաստ է օգնել Բաքվին և Երևանին տրանսպորտային հարցերում․ Լավրով

18 Հուլիս 2026 20:21
Адвокат заявил о нарушении закона в деле экс-главы Конституционного суда

ՍԴ նախկին դատավոր Հրայր Թովմասյանը դիմել է ՄԻԵԴ

18 Հուլիս 2026 19:37
Армянские шахматисты заняли первые три места на турнире в Поти

Հայ շախմատիստները Փոթիում անցկացված մրցաշարի լավագույն եռյակում են

18 Հուլիս 2026 18:52
Минздрав разъяснил порядок получения арцахцами медпомощи в Армении в рамках госзаказа

Wildberries-ը հայտնել է հարձակումից տուժած վաճառողներին փոխհատուցելու մասին

18 Հուլիս 2026 18:16

Իրանը կասեցնում է ԱՄՆ-ի հետ փոխըմբռնման հուշագիրը

18 Հուլիս 2026 17:45
Երկրաշարժ Թուրքիայում

Իրանի հարավում 3,5 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել. էպիկենտրոնը Պարսից ծոցում է

18 Հուլիս 2026 16:45
Գերմանիան բարձրացրել է ահաբեկչական սպառնալիքի մակարդակը

Գերմանիան բարձրացրել է ահաբեկչական սպառնալիքի մակարդակը

18 Հուլիս 2026 16:30
Թոխմախի գերեզմաններում հայտնաբերվել է հոշոտված տղամարդու դի․ ԶԼՄ

Թոխմախի գերեզմաններում հայտնաբերվել է հոշոտված տղամարդու դի․ ԶԼՄ

18 Հուլիս 2026 15:50
Ֆրանսիայի դեսպանատունը հաստատել է թունավորման վերաբերյալ բողոքները և դիմել է ԱՆ

Ֆրանսիայի դեսպանատունը հաստատել է թունավորման վերաբերյալ բողոքները և դիմել է ԱՆ

18 Հուլիս 2026 15:12
Լիբանանում հայազգի զինծառայող է զոհվել

Լիբանանում հայազգի զինծառայող է զոհվել

18 Հուլիս 2026 14:44
Կարկուտը ոչնչացրել է Բաղրավանի բերքը․ նախրապանը հիվանդանոցում է

Կարկուտը ոչնչացրել է Բաղրավանի բերքը․ նախրապանը հիվանդանոցում է

18 Հուլիս 2026 13:59
Ֆրանսիական Petrossian բրենդն արժանացել է «Կենսակերպի արվեստ»  մրցանակի

Ֆրանսիական Petrossian բրենդն արժանացել է «Կենսակերպի արվեստ» մրցանակի

18 Հուլիս 2026 13:39
Բյուրեղավանում աղիքային վարակի դեպքերը հասել են 20-ի

Բյուրեղավանում աղիքային վարակի դեպքերը հասել են 20-ի

18 Հուլիս 2026 13:28
RAF 11. Արսեն Հարութունյանը հաղթել է աշխարհի քառակի չեմպիոնին
Սպորտ

RAF 11. Արսեն Հարութունյանը հաղթել է աշխարհի քառակի չեմպիոնին

19 Հուլիս 2026 12:20

ԱՄՆ-ի Միլուոկի քաղաքում կայացած Real American Freestyle (RAF) լիգայի 11-րդ մրցաշարում Հայաստանը ներկայացնող ըմբիշ Արսեն Հարությունյանը հաղթել է աշխարհի քառակի...

Read moreDetails
Մուրացան փողոցում կրակոցների և սպանության վարույթով մեկ անձ է ձերբակալվել
Իրավունք

Մուրացան փողոցում կրակոցների և սպանության վարույթով մեկ անձ է ձերբակալվել

19 Հուլիս 2026 11:10

Մուրացան փողոցում հուլիսի 18-ին հնչած կրակոցների և սպանության դեպքի առնչությամբ քրեական վարույթ է նախաձեռնվել, մեկ անց ձերբակալվել է, Armenia today-ը...

Read moreDetails
Xosum
Facebook Telegram Instagram Youtube TikTok
Armenia Today

Տեղեկատվական-վերլուծական պորտալ

Facebook Telegram Instagram Youtube TikTok
Armenia Today

Տեղեկատվական-վերլուծական պորտալ

«Armenia Today» ՓԲԸ
Հեռ. +374 77 204488
Էլ. փոստ` [email protected]
Գովազդի հարցերով՝ [email protected]

Armenia Today-ում տեղադրված նյութերի վճարովի կամ անվճար հիմքով օգտագործման դեպքում օգտատերերը պարտավոր են հղում անել Armenia Today-ին

  • Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը

2018-2026 © Լուրեր Հայաստանից - armeniatoday.news

  • ru Русский
  • hy Հայերեն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Իրավունք
  • Զինված ուժեր
  • Հայաստան
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Աշխարհում
  • Հարցազրույց
  • Կարծիք
  • Հասարակություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Պատահար
  • Առողջություն
  • Սպորտ
  • Մշակույթ
  • Ուղեցույց
  • Ոճ
  • Երևան
  • Էքսկլյուզիվ

  • ru Русский
  • hy Հայերեն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Իրավունք
  • Զինված ուժեր
  • Հայաստան
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Աշխարհում
  • Հարցազրույց
  • Կարծիք
  • Հասարակություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Պատահար
  • Առողջություն
  • Սպորտ
  • Մշակույթ
  • Ուղեցույց
  • Ոճ
  • Երևան
  • Էքսկլյուզիվ