«Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Գոհար Ղումաշյանն ու կուսակցության Վայքի գրասենյակի համակարգող Վերժինե Ստեփանյանն ազատ են արձակվել, դատարանը նրանց նկատմամբ կիրառել է վարչական հսկողություն, հայտնել է կուսակցության անդամ Գոհար Մելոյանը ֆեյսբուքյան իր էջում:
«Ուժեղ Հայաստանի» ներկայացուցիչներն ապրիլի 14-ին հայտնել էին, որ Ղումաշյանը ձերբակալվել է ընտրությունների նախաշեմին բարեգործություն իրականացնելու օրենսդրական արգելքը խախտելու կասկածով։ Հակակոռուպցիոն կոմիտեն հայտնել էր, որ Ղումաշյանի նկատմամբ որպես խափանման միջոց տնային կալանք կիրառելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվելու դատարան։
Ստեփանյանն, ինչպես Armenia Today-ին հայտնել էին Քննչական կոմիտեից, հարցաքննության էր կանչվել, որից հետո ձերբակալվել էր հավաք անցկացնելուն կամ դրան մասնակցելուն խոչընդոտելու կամ հարկադրելու հոդվածով։
Ձեռբակալություններից հետո քաղաքական ուժի ներկայացուցիչները հավաքվել էին Հակակոռուպցիոն կոմիտեի մոտ՝ պականջելով ազատ արձակել իրենց կուսակիցներին և որակելով տեղի ունեցածը «քաղաքական հետապնդում»։ Ուղիղ հեռարձակումը՝ Armenia Today-ի Youtube-ի ալիքում։
«Տաշիր» ընկերությունների խմբի ղեկավար Սամվել Կարապետյանի առաջնորդած «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը հաստատել էր 2026 թվականի խորհրդարանական ընտրությունների իր ընտրացուցակի առաջին 36 թեկնածուի անունները։ Ղումաշյանն այդ ցուցակում չկա։




































