Իրան-ԱՄՆ բանակցությունների երկրորդ փուլը տեղի կունենա ապրիլի 16-ին՝ Իսլամաբադում, X-ում հայտնել է Atlantic-ի լրագրող Արաշ Ազիզին, փոխանցում է ՌԲԿ-ն։
Իսրայելական Israel Hayom թերթը, սակայն, աղբյուրներին հղում անելով, հաղորդում է, որ ամերիկացիներն այս փուլում պատրաստ չեն բանակցությունների նոր ամսաթիվ նշանակել։ Հոդվածում նշվում է, որ ԱՄՆ-ն մտադիր է լիովին օգտագործել Հորմուզի նեղուցի փակումը։
CNN-ը, բանակցություններին ծանոթ աղբյուրին հղում անելով, հայտնում է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ներկայացուցիչները քննարկում են իրանցի գործընկերների հետ հնարավոր նոր հանդիպման մանրամասները՝ նախքան Վաշինգտոնի և Թեհրանի միջև հրադադարի ժամկետի լրանալը հաջորդ շաբաթ։ Ժնևը և Իսլամաբադը քննարկվում են ԱՄՆ-ում բանակցությունների հնարավոր երկրորդ փուլը, նշվում է հոդվածում։
Ապրիլի 11-ին Իսլամաբադում ավարտվել էին ԱՄՆ-Իրան բանակցությունները հակամարտության կարգավորման շուրջ։ Դրանք տևել էին 21 ժամ, սակայն կողմերը չէին կարողացել ընդհանուր համաձայնության գալ։ Թրամփը հայտարարել էր, որ հանդիպումը «լավ է անցել», և հարցերի մեծ մասի շուրջ համաձայնություն է ձեռք բերվել, միայն միջուկային հարցի շուրջ ընդհանուր հայտարարի չեն եկել, սակայն որոշ ժամանակ անց հայտարարել էր Հորմուզի նեղուցի շրջափակման մասին։






































