Իրանի գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեին վերահսկում է իրավիճակը երկրում և անձամբ է կայացրել ԱՄՆ-ի և Իսրայելի հետ պատերազմում կրակի դադարեցման մասին որոշումը, ՏԱՍՍ-ին հայտնել է Հնդկաստանում Իրանի գերագույն առաջնորդի ներկայացուցիչ Աբդուլ Մաջիդ Հաքիմ Իլահին։
Նա տեղեկացրել է, որ Խամենեին իրեն շատ լավ է զգում, ամեն ինչ նրա վերահսկողության տակ է։
«Գերագույն առաջնորդը գալիս է իր գրասենյակ, ընդունում պաշտոնատար անձանց»,- ընդգծել է Իլահին։
The Times-ը, հղում անելով իր դիվանագիտական աղբյուրներին, ապրիլի 9-ին գրել էր, որ «Խամենեին ծանր վիճակում է և չի կարող մասնակցել որոշումների կայացմանը»:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ապրիլի 8-ին հայտարարել էր Իրանի հետ երկշաբաթյա փոխադարձ հրադադարի մասին։ Սպիտակ տան ղեկավարի խոսքով՝ կողմերը լուծել են գրեթե բոլոր վիճելի հարցերը, այդ թվում՝ որոշում է կայացվել Հորմուզի նեղուցը բացելու վերաբերյալ։ Թեհրանն, իր հերթին, համաձայնել է դադարեցնել «պաշտպանական հարձակումները», եթե Իսլամական հանրապետության ուղղությամբ հարվածներ չհասցվեն։






































