ԱՄՆ-ի ու Իրանի միջև հրադադարի շուրջ համաձայնության ֆոնին Իսրայելը հարվածել է Լիբանանին, ինչի հետևանքով հարյուրավոր զոհեր կան, գրում է Reuters-ը։
Իսրայելը դադարեցրել է հարվածներն Իրանի ուղղությամբ, բայց ուժեղացրել է Լիբանանում իր գործողությունները՝ իրականացնելով, իր բնորոշմամբ, ամենախոշոր հարվածները։
Միևնույն ժամանակ՝ իրանական բանակցային գործընթացին ներգրավված բարձրաստիճան պաշտոնյան Reuters-ին հայտնել է, որ Թեհրանը կարող է բացել Հորմուզի նեղուցն ապրիլի 9-ին կամ 10-ին՝ Պակիստանում նախատեսվող խաղաղ բանակցություններից առաջ։ Ըստ աղբյուրի՝ դա հնարավոր է, եթե հրադադարի շրջանակային պայմանավորվածություն ձեռք բերվի։
ԱՄՆ-ն ու Իսրայելը փետրվարի 28-ին լայնածավալ ռազմական գործողություն էին սկսել Իրանի դեմ: Հարվածների թիրախում էին Իրանի միջուկային օբյեկտները, ինչպես նաև երկրի ռազմական ենթակառուցվածքները: Իրանն ի պատասխան՝ հարվածներ էր հասցրել Իսրայելին և տարածաշրջանի մի շարք երկրներում ԱՄՆ-ի թիրախներին:
ԱՄՆ-ն և Իրանն ապրիլի 8-ին երկշաբաթյա հրադադարի շուրջ համաձայնության էին եկել: Դրանից հետո Իրանի նկատմամբ հարվածները որոշ ժամանակ շարունակվել էին: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ ժամանակ է պետք զինվորական ստորաբաժանումերին հրադադարի մասին տեղեկությունը հասցնելու համար: Փորձագետները գնահատել էին ԱՄՆ-Իրան հրադադարը։






































