• Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը
20 Հուլիս 2026 05:01
  • ru Русский
  • hy Հայերեն
  • Релокация
  • Աշխարհում
  • Առողջություն
  • Արտաքին քաղաքական
  • Արցախ
  • Գիտություն և տեխնիկա
  • Գովազդ
  • Երևան
  • Զինված ուժեր
  • Էքսկլյուզիվ
  • Ընտրություններ՝ Հայաստանում
  • ժամանց
  • Իրավիճակը սահմանին
  • Իրավունք
  • Կարծիք
  • Կրթություն
  • Հայաստան
  • Հասարակություն
  • Հարցազրույց
  • Մարզեր
  • Մշակույթ
  • Ներքաղաքական
  • Ոճ
  • Ուղեցույց
  • Պատահար
  • Սպորտ
  • Սփյուռք
  • Վիդեո
  • Տարածաշրջան
  • Տնտեսություն
  • Քաղաքականություն
  • Քաղաքականություն
  • Իրավիճակը սահմանին
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
  • Սպորտ
No Result
View All Result
  • Քաղաքականություն
  • Իրավիճակը սահմանին
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
  • Սպորտ
No Result
View All Result
No Result
View All Result

«Ուժեղ Հայաստան»-ն ակցիա է իրականացրել՝ ընդդեմ Ընտրական օրենսգրքում փոփոխությունների վերաբերյալ ՔՊ-ի նախագծի

Ընտրություններ՝ Հայաստանում, Քաղաքականություն,
07 Ապրիլ 2026 15:12
ShareShareShare
telegram

«Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչները բողոքի ակցիա են իրականացրել Ազգային ժողովի շենքի մոտակայքում՝ ընդդեմ Ընտրական օրենսգրքում փոփոխությունների վերաբերյալ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության նախագծի։ Նրանք ԱԺ-ի դարպասներին փակցրել էին «Փաշինյանը չի կարող կանգնեցնել փոփոխությունը» գրությամբ պաստառներ։

Օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծով ՔՊ-ն առաջարկում է արգելել կուսակցությունների դաշինքների անվանումների մեջ անձնանունների օգտագործումը։ «Ուժեղ Հայաստանն» ընտրություններին մասնակցելու էր «Ուժեղ Հայաստան Սամվել Կարապետյանի հետ» դաշինքով, որն անձնանուն է պարունակում։

Կուսակցության ներկայացուցիչ իրավապաշտպան Գոհար Մելոյանը հայտարարել է, որ ՀՀ-ն խորհրդարանական երկիր է, և հենց ԱԺ-ն պետք է  գործադիր իշխանությանը վերահսկի, մինչդեռ դարձել է գործադիր իշխանության կամակատար։

«Ինչո՞ւ ենք մենք այսօր այստեղ գտնվում, սա կոչ է և օրինակ յուրաքանչյուր հայ մարդու, գնացե՛ք հունիսի 7-ին տեղամասային կենտրոններ, տվեք Ձեր քվեն, որովհետև եթե դուք անվստահության արդյունքում հրաժարվում եք ներկա գտնվել և Ձեր ընտրությունը կատարել, դուք Ձեր բացակայությամբ կամ անգործությամբ ձեր ձայնը տալիս եք այսօր գործող իշխանությանը»,- շեշտել է նա։

Մելոյանի խոսքով՝ կուսակցությունը միջազգային գործընկերների հետ փակ հանդիպումների ժամանակ լսել է նրանց լուրջ վրդովմունքն ու զարմանքն իշխանության գործելաոճից։

«Ձեր ներկայությամբ երկու կոչ ենք հղում։ Խոսեցին հիբրիդային հարձակումներից, սրանից ավելի բացահայտ ընտրական գործընթացի միջամտության օրինակ չի լինում։ Եվ սա կոչ է նաև մեր քաղաքացուն, մենք քաղաքացուն կոչ ենք հղում, որ ինքն է առաջնային աղբյուրն իշխանության և պետք է չհանդուրժի՝ անկախ այն հանգամանքից՝ մե՞զ է սատարում, թե՞ որևէ այլ քաղաքական ուժի»,- պարզաբանել է նա։

Մելոյանի համոզմամբ՝ իշխանությունները շրջանցում են իրավական, սահմանադրական նորմերը, ենթադրվում են իրավական գործընթացներ՝ դատարաններ են շրջափակվում վարչապետի կոչով, մարդիկ քաղբանտարկյալ են դառնում, ու որևէ արձագանք չի լինում։

«Դա կոչվում է ճգնաժամ, մենք քաղաքական և սահմանադրաիրավական ճգնաժամային պայմաններում ենք, իսկ դուք ի՞նչ եք առաջարկում, մենք հիմա լուռ նստենք ամեն անգամ ու հանդուրժենք՝ ինչպես է հերթական լրջագույն սահմանադրաիրավական նորմը խախտվո՞ւմ»,- հակադարձել է Մելոյանը՝ մեկնաբանելով լրագողի հարցը, թե բողոքի ակցիան ԱԺ-ին չի խանգարի ընդունել նախագիծը։

Կուսակցության անդամ Արամ Վարդևանյանը ԸՕ փոփոխությունների մասին նախագծի քննարկումն անվանել է «պրիմիտիվ վախի դրսևորում»։

«Վերջերս տեսնում ենք՝ հաճախ գործադիր իշխանության այս պահի դրությամբ ղեկավարը խոսում է «ուժեղ տղերքի» մասին։ Բա ուժեղ տղերքն արդյոք քաղաքական հայտ ներկայացնելուց մի քանի օր առաջ հատուկ հրատապ կերպով Ընտրական օրենսգրքի փոփոխությո՞ւն են անում զուտ Սամվել Կարապետյան բառը, անունը, ազգանունը չօգտագործելու համար։ Բա սա արդյոք ուժեղ իշխանության դի՞րքն է»,- հարցրել է Վարդևանյանը։

Նրա կարծիքով՝ սոցիոլոգիական հարցումների տվյալներից պարզ է դառնում, որ սա վախեցած իշխանության վարքագիծ է։

«Երբ 10 ամիս առաջ հանրությունը տեսավ՝ ինչ աստիճան ակնհայտ ապօրինի քաղաքական հետապնդում մեկնարկեց Կարապետյանի նկատմամբ «մեր ձևով կմասնակցենք մեր Մայր Աթոռի պաշտպանությանը» նախադասության համար, դա ակնհայտ վախի դրսևորում էր։ Երբ Երևանում փակցվել էին Կարապետյանի լուսանկարները և ոստիկանության, քաղաքապետարանի ծառայողները համառորեն պայքարում էին ամեն մի լուսանկարի դեմ, դա վախի դրսևորում էր։ Երբ այսօր խոսում են այն մասին, որ Կարապետյան անձնանունը չի կարող օգտագործվել դաշինքի անվանման մեջ, սա ամենամեծ վախի դրսևորումն է»,- պարզաբանել է փաստաբանը։

Կուսակցության ներկայացուցիչ Ալեքսանդր Ալեքսանյանը հայտարարել է, որ այս իշխանություններից սպասելի է ամեն ինչ, սակայն ժողովրդի՝ փոփոոխությունների հասնելու կամքն անհնար է կոտրել։

«Վերջիվերջո, այս մարդիկ, այս իշխանականները պետք է հասկանան, որ հաջորդ վարչապետը լինելու է Կարապետյանը, մեր ժողովուրդն իր որոշումը կայացրել է, մեր ժողովրդին պետք են փոփոխություններ, ժողովուրդն էլ հասկացել է, թե իր համար լավ փոփոխություններ ու, առհասարակ, փոփոխություններ ով կարող է բերել»,- հայտարարել է նա։

Ալեքսանյանի խոսքով՝ այդ փոփոխությունները երկրին կարող է բերել Կարապետյանը, որն էլ իշխանությունների խուճապի պատճառն է։

Կարապետյանի կուսակցությունը մարտի 31-ին դաշինք ստեղծելու հուշագիր էր ստորագրել «Նոր դարաշրջան» և «Միավորված հայեր» կուսակցությունների հետ: Կարապետյանի ուժին սատարելու մասին հայտարարել են Հայաստանի ժողովրդավարական ազատական միությունը, ինչպես նաև «Կայունություն», «Ազատություն» և «Ժառանգություն» կուսակցությունները:

Հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին մասնակցելու հայտ են ներկայացրել մեկ տասնյակից ավելի քաղաքական ուժեր։ Կարապետյանի «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, «Միասնության թևեր» նախաձեռնությունը, Հայ ազգային կոնգրեսը (ՀԱԿ) և այլ քաղաքական ուժեր հայտարարել էին ընտրություններին մասնակցելու մտադրության մասին:

Ընտրական քարտեզի մասին ավելին կարող եք իմանալ Armenia Today-ի տեսանյութում:

 

telegram
Tags: Բողոքի ակցիա

Հարակից հրապարակումներ

ՀՀ-ն 2021 թվականից ի վեր վատթարացրել է արդյունքը պետական կառավարման որակի վարկանիշում

ՀՀ-ն 2021 թվականից ի վեր վատթարացրել է արդյունքը պետական կառավարման որակի վարկանիշում

19 Հուլիս 2026 23:45

Հայաստանը 64-րդ տեղն է զբաղեցրել 120 երկրների շարքում Չանդլերի Պատշաճ պետական կառավարման 2026 թվականի ինդեքսում (CGGI)՝ զիջելով Ադրբեջանին, որը հայտնվել...

Армения рассказала в МПА СНГ о разработке платформы для помощи туристам

Հայաստանն ԱՊՀ ՄԽՎ-ում ներկայացրել է զբոսաշրջիկների անվտանգության բարձրացման ծրագիրը

19 Հուլիս 2026 23:42

Հայաստանը ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի (ՄԽՎ) նստաշրջանում ներկայացրել է զբոսաշրջության ոլորտի համար թվային պլատֆորմի մշակման և ճգնաժամային իրավիճակների կառավարման պլանը, հայտնել...

«Гаарец»: Кнессет отказался от голосования по Геноциду армян под давлением Баку

Նեթանյահուն արգելափակել է Հայոց ցեղասպանության ճանաչման քվեարկությունը. ԶԼՄ

19 Հուլիս 2026 23:00

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն արգելափակել է Քնեսեթում Հայոց ցեղասպանության ճանաչման հարցով քվեարկությունը՝ Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի դիմումից հետո։ Այս...

«Ռոսակկրեդիտացիան» կասեցրել է հայկական սերտիֆիկացման մարմինների փաստաթղթերը

«Ռոսակկրեդիտացիան» կասեցրել է հայկական սերտիֆիկացման մարմինների փաստաթղթերը

19 Հուլիս 2026 00:09

ՌԴ հավատարմագրման դաշնային ծառայությունը («Ռոսակկրեդիտացիա») հայտարարել է, որ առաջին անգամ կասեցրել է Հայաստանի սերտիֆիկացման մարմինների կողմից տրված մի շարք փաստաթղթեր։...

СМИ: Католикос может пропустить первое заседание парламента нового созыва

Գարեգին Բ-ն նոր ԱԺ-ի առաջին նիստի հրավեր չի ստացել. «Հրապարակ»

18 Հուլիս 2026 11:39

Իններորդ գումարման խորհրդարանի անդրանիկ նիստի առանցքային հարցերից է՝ արդյոք Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն կհրավիրվի՞ առաջին նիստին և իր հայրապետական...

Турция сняла ограничения на прямую торговлю с Арменией

Թուրքիայի մաքսային համակարգում ներդրվել է Հայաստանի կոդը․ ԶԼՄ

17 Հուլիս 2026 20:33

Թուրքիայի մաքսային (BILGE) համակարգում ներդրվել է Հայաստանի պաշտոնական կոդը, գրում է Ermenihaber-ը՝ հղում անելով թուրքական լրատվամիջոցներին։ Նշվում է, որ Թուրքիայի...

Load More
Xosum
  • Լուրեր
Կառավարությունը հաստատել է ԵՏՄ և երրորդ կողմի մաքսային տարանցման միասնական համակարգի համաձայնագիրը

Հայաստանում 5 ամսվա ընթացքում բեռնափոխադրումներն աճել են 12,6%-ով

20 Հուլիս 2026 00:38
ՀՀ-ն 2021 թվականից ի վեր վատթարացրել է արդյունքը պետական կառավարման որակի վարկանիշում

ՀՀ-ն 2021 թվականից ի վեր վատթարացրել է արդյունքը պետական կառավարման որակի վարկանիշում

19 Հուլիս 2026 23:45
Армения рассказала в МПА СНГ о разработке платформы для помощи туристам

Հայաստանն ԱՊՀ ՄԽՎ-ում ներկայացրել է զբոսաշրջիկների անվտանգության բարձրացման ծրագիրը

19 Հուլիս 2026 23:42
Իսպանիայում անտառային հրդեհները ոչնչացրել են 12․000 հա տարածք

Իսպանիայում անտառային հրդեհները ոչնչացրել են 12․000 հա տարածք

19 Հուլիս 2026 23:27
«Гаарец»: Кнессет отказался от голосования по Геноциду армян под давлением Баку

Նեթանյահուն արգելափակել է Հայոց ցեղասպանության ճանաչման քվեարկությունը. ԶԼՄ

19 Հուլիս 2026 23:00
Մբապեն 22 գոլով դարձել է աշխարհի առաջնությունների պատմության լավագույն ռմբարկուն

Մբապեն 22 գոլով դարձել է աշխարհի առաջնությունների պատմության լավագույն ռմբարկուն

19 Հուլիս 2026 22:16
ԱՄՆ-ն ժամանակավոր կկասեցնի Հորմուզի նեղուցի «Ազատություն» նախագիծը

Թրամփը հանձնարարել է Իրանը ներառել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մասին օրինագծում

19 Հուլիս 2026 21:45
21-ամյա երիտասարդը լողանալու նպատակով ընկել է Գողթանիկի ջրվեժը և խեղդվել․ ԶԼՄ

21-ամյա երիտասարդը լողանալու նպատակով ընկել է Գողթանիկի ջրվեժը և խեղդվել․ ԶԼՄ

19 Հուլիս 2026 20:56
Сборная Армении выступит на чемпионате мира по стрельбе в Таллине

Հայաստանի հավաքականը կմասնակցի Տալլինում կայանալիք հրաձգության աշխարհի առաջնությանը

19 Հուլիս 2026 19:37
Շաբաթվա աստղագուշակը՝ կենդանակերպի բոլոր նշանների համար

Շաբաթվա աստղագուշակը՝ բոլոր նշանների համար

19 Հուլիս 2026 19:30
Ադրբեջանում զենքի փորձարկման զորավարժարանում հրդեհ է բռնկվել

Ադրբեջանում զենքի փորձարկման զորավարժարանում հրդեհ է բռնկվել

19 Հուլիս 2026 18:24
«Վեոլիա ջրի» դեմ հայցեր են նախապատրաստվելու

«Վեոլիա ջրի» դեմ հայցեր են նախապատրաստվելու

19 Հուլիս 2026 17:30
США и Иран договорились о двухнедельном перемирии

ԱՄՆ-ը հարվածել է Իրանում կառուցվող ատոմակայանին

19 Հուլիս 2026 16:20
Wildberries-ի տուժած վաճառողները ՌԴ-ում վարկային արտոնություններ կստանան

Wildberries-ի տուժած վաճառողները ՌԴ-ում վարկային արտոնություններ կստանան

19 Հուլիս 2026 14:56
СМИ сообщили о повреждении посольства Азербайджана в Киеве при ракетном ударе

Կիևի հրթիռային հարվածից վնասվել է Ադրբեջանի դեսպանատունը

19 Հուլիս 2026 13:58
RAF 11. Արսեն Հարութունյանը հաղթել է աշխարհի քառակի չեմպիոնին

RAF 11. Արսեն Հարութունյանը հաղթել է աշխարհի քառակի չեմպիոնին

19 Հուլիս 2026 12:20
Մուրացան փողոցում կրակոցների և սպանության վարույթով մեկ անձ է ձերբակալվել

Մուրացան փողոցում կրակոցների և սպանության վարույթով մեկ անձ է ձերբակալվել

19 Հուլիս 2026 11:10

Արտարժույթի փոխարժեքները Հայաստանում՝ հուլիսի 19-ին

19 Հուլիս 2026 10:48
Եղանակը Հայաստանում և Արցախում մայիսի 12-ին

Եղանակը Հայաստանում և Արցախում՝ հուլիսի 19-ին

19 Հուլիս 2026 07:30
Կառավարությունը հաստատել է ԵՏՄ և երրորդ կողմի մաքսային տարանցման միասնական համակարգի համաձայնագիրը
Տնտեսություն

Հայաստանում 5 ամսվա ընթացքում բեռնափոխադրումներն աճել են 12,6%-ով

20 Հուլիս 2026 00:38

Հայաստանում 2026 թվականի հունվար-մայիս ամիսներին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, ուղևորաշրջանառությունն աճել է 6,1%-ով, իսկ բեռնափոխադրումների ծավալը՝ 12,6%-ով։ Այս մասին...

Read moreDetails
ՀՀ-ն 2021 թվականից ի վեր վատթարացրել է արդյունքը պետական կառավարման որակի վարկանիշում
Քաղաքականություն

ՀՀ-ն 2021 թվականից ի վեր վատթարացրել է արդյունքը պետական կառավարման որակի վարկանիշում

19 Հուլիս 2026 23:45

Հայաստանը 64-րդ տեղն է զբաղեցրել 120 երկրների շարքում Չանդլերի Պատշաճ պետական կառավարման 2026 թվականի ինդեքսում (CGGI)՝ զիջելով Ադրբեջանին, որը հայտնվել...

Read moreDetails
Xosum
Facebook Telegram Instagram Youtube TikTok
Armenia Today

Տեղեկատվական-վերլուծական պորտալ

Facebook Telegram Instagram Youtube TikTok
Armenia Today

Տեղեկատվական-վերլուծական պորտալ

«Armenia Today» ՓԲԸ
Հեռ. +374 77 204488
Էլ. փոստ` [email protected]
Գովազդի հարցերով՝ [email protected]

Armenia Today-ում տեղադրված նյութերի վճարովի կամ անվճար հիմքով օգտագործման դեպքում օգտատերերը պարտավոր են հղում անել Armenia Today-ին

  • Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը

2018-2026 © Լուրեր Հայաստանից - armeniatoday.news

  • ru Русский
  • hy Հայերեն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Իրավունք
  • Զինված ուժեր
  • Հայաստան
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Աշխարհում
  • Հարցազրույց
  • Կարծիք
  • Հասարակություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Պատահար
  • Առողջություն
  • Սպորտ
  • Մշակույթ
  • Ուղեցույց
  • Ոճ
  • Երևան
  • Էքսկլյուզիվ

  • ru Русский
  • hy Հայերեն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Իրավունք
  • Զինված ուժեր
  • Հայաստան
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Աշխարհում
  • Հարցազրույց
  • Կարծիք
  • Հասարակություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Պատահար
  • Առողջություն
  • Սպորտ
  • Մշակույթ
  • Ուղեցույց
  • Ոճ
  • Երևան
  • Էքսկլյուզիվ