• Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը
18 Հուլիս 2026 21:59
  • ru Русский
  • hy Հայերեն
  • Релокация
  • Աշխարհում
  • Առողջություն
  • Արտաքին քաղաքական
  • Արցախ
  • Գիտություն և տեխնիկա
  • Գովազդ
  • Երևան
  • Զինված ուժեր
  • Էքսկլյուզիվ
  • Ընտրություններ՝ Հայաստանում
  • ժամանց
  • Իրավիճակը սահմանին
  • Իրավունք
  • Կարծիք
  • Կրթություն
  • Հայաստան
  • Հասարակություն
  • Հարցազրույց
  • Մարզեր
  • Մշակույթ
  • Ներքաղաքական
  • Ոճ
  • Ուղեցույց
  • Պատահար
  • Սպորտ
  • Սփյուռք
  • Վիդեո
  • Տարածաշրջան
  • Տնտեսություն
  • Քաղաքականություն
  • Քաղաքականություն
  • Իրավիճակը սահմանին
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
  • Սպորտ
No Result
View All Result
  • Քաղաքականություն
  • Իրավիճակը սահմանին
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
  • Սպորտ
No Result
View All Result
No Result
View All Result

Փաստերի անհամապատասխանություն՝ ռուսական բիզնեսի անվտանգության շուրջ ՀՀ հայտարարություններին. Օվերչուկ

Տնտեսություն,
02 Ապրիլ 2026 11:31
ShareShareShare
ՌԴ փոխվարչապետը մեկնաբանել է Մեղրիով անցնող ճանապարհի միջոցով Հայաստանի մասնակցությունը «Հյուսիս-Հարավ» նախագծին
telegram

ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը հայտարարել է Հայաստանում ռուսական բիզնեսի համար առկա ռիսկերի, Երևանի հետ ապրանքաշրջանառության կրճատման և ԵԱՏՄ-ում արտահանման աճի մասին։ ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում նա մատնանշել է հայկական իշխանությունների հայտարարությունների և ռուսական ընկերությունների նկատմամբ փաստացի գործողությունների միջև առկա անհամապատասխանությունը, հայտնել է գործակալությունը։

Ըստ նրա՝ չնայած ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հավաստիացումներին, թե հանրապետությունում ռուսական բիզնեսին ոչինչ չի սպառնում, «փաստերը հակառակի մասին են խոսում»։ Օվերչուկը նշել է, որ նախկինում խախտվել են էլեկտրաէներգետիկայի ոլորտի ռուս ձեռնարկատիրոջ սեփականության իրավունքները, իսկ ներկայումս ռուսական պետական ընկերությանն առաջարկվել է վաճառել երկաթուղային կոնցեսիան։

«Մենք տեսնում ենք, որ մեզ ասվում է մեկ բան, բայց գործնականում տեղի է ունենում բոլորովին այլ բան»,- ընդգծել է նա։

Օվերչուկն առանձին անդրադարձ է կատարել Մեծամորի ՀԱԷԿ-ի շուրջ ստեղծված իրավիճակին՝ նշելով, որ Մոսկվան «չի կարող չնկատել» տեղի ունեցողը։ Ըստ նրա՝ ատոմային էներգետիկայի ապագայի անորոշությունը և արտասահմանյան գործընկերների հետ զուգահեռ բանակցությունները կարող են ազդել երկրի ներդրումային գրավչության վրա։ Փոխվարչապետը նաև հավելել է, որ Հայաստանում, հատկապես ԵՄ-ի հետ մերձեցման կուրսի ֆոնին, կան ուժեր, որոնք շահագրգռված են ռուսական տնտեսական ներկայության կրճատմամբ։

Օվերչուկը փաստել է, որ նման ազդակներն արդեն անդրադառնում են գործարար ակտիվության վրա. ռուսական բիզնեսն «զգուշավորությամբ» է վերաբերվում Հայաստանի հետ աշխատանքին։ Նա ներկայացրել է տվյալներ, համաձայն որոնց՝ երկրների միջև ապրանքաշրջանառությունը 12 մլրդ դոլարից կրճատվել է մինչև 6,4 մլրդ՝ դա կապելով նաև եվրոպական ինտեգրման մասին հայտարարությունների հետ։ Խոսելով արտաքին առևտրի կառուցվածքի մասին՝ նա նշել է, որ 2015-ից ի վեր Հայաստանի արտահանումը ԵԱՏՄ երկրներ աճել է 12,5 անգամ, մինչդեռ դեպի ԵՄ՝ 1,53 անգամ, իսկ ԱՄՆ՝ 2,2 անգամ։ Նրա գնահատմամբ՝ սա վկայում է այն մասին, որ հայկական բիզնես, իրականում, «վաստակում է ԵԱՏՄ շուկաներում»։

Բացի այդ, Օվերչուկը հայտարարել է, որ արևմտյան երկրները «պրոֆեսիոնալ կերպով գայթակղում են» Հայաստանին, և դա «առայժմ աշխատում է»։ Նա ընդգծել է, որ Մոսկվան չի խոչընդոտում Երևանի կապերի զարգացմանը ԵՄ-ի և ԱՄՆ-ի հետ, սակայն կարծում է, որ մի շարք որոշումներ կարող են լինել «արտաքուստ արդյունավետ», բայց երկարաժամկետ հեռանկարում տնտեսական վնաս կհասցնեն։ Մեկնաբանելով ներդրումային միջավայրը՝ նա մատնանշել է էներգետիկ հատվածի հետ կապված որոշումների ֆոնին ռիսկերի աճը՝ նշելով, որ մասնավոր սեփականության առգրավումը երկիրը գրավիչ չի դարձնում ներդրողների համար։

Փոխվարչապետը նաև կասկածամտորեն է արտահայտվել Հայաստանում արևմտյան տվյալների մշակման կենտրոնների (data-center) շինարարության հեռանկարների վերաբերյալ՝ նշելով, որ նման նախագծերն ստեղծում են սահմանափակ թվով աշխատատեղեր և կարող են նպաստել էլեկտրաէներգիայի գների աճին։ Նա, եզրափակելով, ասել է, որ Հայաստանը «շատ է մոտեցել այն կետին», որից հետո Ռուսաստանն ստիպված կլինի նորովի կառուցել տնտեսական հարաբերությունները հանրապետության հետ՝ հաշվի առնելով կոնցեսիայի հնարավոր վաճառքը և ԵՄ-ի հետ մերձեցման կուրսը։

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ապրիլի 1-ին Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ հայտարարել էր, որ 2024 թվականին Հայաստանի և Ռուսաստանի միջև ապրանքաշրջանառությունը կազմել է 11 մլրդ դոլար, իսկ 2025 թվականին՝ 6,4 մլրդ դոլար։ Միևնույն ժամանակ՝ Պուտինն ուշադրություն էր հրավիրել այն փաստին, որ Ադրբեջանի հետ այս ցուցանիշը կազմել է 4,9 մլրդ դոլար։ ՌԴ նախագահը նաև նշել էր, որ այսօր «գազի գները, օրինակ՝ Եվրոպայում, գերազանցում են 600 դոլարը՝ 1000 խորանարդ մետրի դիմաց, մինչդեռ Ռուսաստանը Հայաստանին գազը վաճառում է 177,5 դոլարով»։ Նա հավելել էր, որ «տարբերությունը մեծ է և էական»։

telegram
Tags: АрменияԱլեքսեյ ՕվերչուկՌԴռիսկերռուսական բիզնես

Հարակից հրապարակումներ

Տարադրամի փոխարժեքը հուլիսի 4-ին՝ ըստ հայաստանյան բանկերի

Տարադրամի փոխարժեքը հուլիսի 18-ին՝ ըստ հայաստանյան բանկերի

18 Հուլիս 2026 09:46

Հայաստանի առևտրային բանկերը հուլիսի 18-ին ԱՄՆ դոլարը գնում են 363,35 դրամ միջին գնով, վաճառում՝ 368,02 դրամով, տեղեկանում ենք Rate.am կայքից:...

Թեղուտի հանքավայրն անցել է TRIPP+ հիմնադրամի ղեկավարի ընկերությանը․ ԶԼՄ

Թեղուտի հանքավայրն անցել է TRIPP+ հիմնադրամի ղեկավարի ընկերությանը․ ԶԼՄ

17 Հուլիս 2026 21:41

Թեղուտի պղինձ-մոլիբդենային հանքավայրն անցել է ամերիկյան ընկերության, որը ղեկավարում է Հայաստանով անցնող TRIPP տրանսպորտային երթուղու (Trump Route for International Peace...

Տարադրամի փոխարժեքը հուլիսի 17-ին՝ ըստ ԿԲ-ի տվյալների

17 Հուլիս 2026 16:57

ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ հուլիսի 17-ին, կազմել է 366,85 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճել է 0,28 դրամով, տեղեկանում ենք Կենտրոնական...

«Մուլտի Սթոուն»-ի անգործ մնացած աշխատակիցներին Քննչականում չեն ընդունել

«Մուլտի Սթոուն»-ի անգործ մնացած աշխատակիցներին Քննչականում չեն ընդունել

17 Հուլիս 2026 16:08

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ, գործարար Գագիկ Ծառուկյանին պատկանող «Մուլտի Սթոուն» գործարանի աշխատակիցները, ձեռնարկության կապարակնքումից 11 օր անց, շարունակում են բողոքի...

Карапетян связал дальнейшие шаги «Сильной Армении» с пересчетом голосов

Ընտրությունից ընտրություն չենք գալու. Կարապետյանը լսել է կուրթանեցիների խնդիրները

17 Հուլիս 2026 13:39

«Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջին համար Նարեկ Կարապետյանն այցելել է Լոռու մարզի Գյուլագարակ համայնքի Կուրթան գյուղ և հանդիպել բնակիչների հետ։ «Մեր...

ՍԱՏՄ ղեկավար Տիգրան Պետրոսյանի մամուլի ասուլիսը (ուղիղ)

ՍԱՏՄ ղեկավար Տիգրան Պետրոսյանի մամուլի ասուլիսը (ուղիղ)

17 Հուլիս 2026 12:35

Load More
Xosum
  • Լուրեր
Սասունի լեռներից մինչև խորհրդարանի ամբիոն․ Գյումրիում բացվել է Կարո Սասունիի արձանը

Սասունի լեռներից մինչև խորհրդարանի ամբիոն․ Գյումրիում բացվել է Կարո Սասունիի արձանը

18 Հուլիս 2026 21:30
CSI-ից ԵՄ-ին կոչ են արել հասնել Բաքվում գտնվող հայ գերիների ազատ արձակմանը

CSI-ից ԵՄ-ին կոչ են արել հասնել Բաքվում գտնվող հայ գերիների ազատ արձակմանը

18 Հուլիս 2026 21:06

Ռուսաստանը պատրաստ է օգնել Բաքվին և Երևանին տրանսպորտային հարցերում․ Լավրով

18 Հուլիս 2026 20:21
Адвокат заявил о нарушении закона в деле экс-главы Конституционного суда

ՍԴ նախկին դատավոր Հրայր Թովմասյանը դիմել է ՄԻԵԴ

18 Հուլիս 2026 19:37
Армянские шахматисты заняли первые три места на турнире в Поти

Հայ շախմատիստները Փոթիում անցկացված մրցաշարի լավագույն եռյակում են

18 Հուլիս 2026 18:52
Минздрав разъяснил порядок получения арцахцами медпомощи в Армении в рамках госзаказа

Wildberries-ը հայտնել է հարձակումից տուժած վաճառողներին փոխհատուցելու մասին

18 Հուլիս 2026 18:16

Իրանը կասեցնում է ԱՄՆ-ի հետ փոխըմբռնման հուշագիրը

18 Հուլիս 2026 17:45
Երկրաշարժ Թուրքիայում

Իրանի հարավում 3,5 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել. էպիկենտրոնը Պարսից ծոցում է

18 Հուլիս 2026 16:45
Գերմանիան բարձրացրել է ահաբեկչական սպառնալիքի մակարդակը

Գերմանիան բարձրացրել է ահաբեկչական սպառնալիքի մակարդակը

18 Հուլիս 2026 16:30
Թոխմախի գերեզմաններում հայտնաբերվել է հոշոտված տղամարդու դի․ ԶԼՄ

Թոխմախի գերեզմաններում հայտնաբերվել է հոշոտված տղամարդու դի․ ԶԼՄ

18 Հուլիս 2026 15:50
Ֆրանսիայի դեսպանատունը հաստատել է թունավորման վերաբերյալ բողոքները և դիմել է ԱՆ

Ֆրանսիայի դեսպանատունը հաստատել է թունավորման վերաբերյալ բողոքները և դիմել է ԱՆ

18 Հուլիս 2026 15:12
Լիբանանում հայազգի զինծառայող է զոհվել

Լիբանանում հայազգի զինծառայող է զոհվել

18 Հուլիս 2026 14:44
Կարկուտը ոչնչացրել է Բաղրավանի բերքը․ նախրապանը հիվանդանոցում է

Կարկուտը ոչնչացրել է Բաղրավանի բերքը․ նախրապանը հիվանդանոցում է

18 Հուլիս 2026 13:59
Ֆրանսիական Petrossian բրենդն արժանացել է «Կենսակերպի արվեստ»  մրցանակի

Ֆրանսիական Petrossian բրենդն արժանացել է «Կենսակերպի արվեստ» մրցանակի

18 Հուլիս 2026 13:39
Բյուրեղավանում աղիքային վարակի դեպքերը հասել են 20-ի

Բյուրեղավանում աղիքային վարակի դեպքերը հասել են 20-ի

18 Հուլիս 2026 13:28
Իրավապահները պետությանը պատկանող «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ընկերությունում բացահայտել են ավելի քան 2,6 մլրդ դրամի վնաս

Տեխնիկական խոտանի պատճառով հոսանքազրկվել են Նոր Նորքի մի շարք բաժանորդներ

18 Հուլիս 2026 12:47
«Արթիկ» ՔԿՀ-ում ստուգումներից հետո կասեցրել են պետի լիազորությունները․ ԶԼՄ

«Արթիկ» ՔԿՀ-ում ստուգումներից հետո կասեցրել են պետի լիազորությունները․ ԶԼՄ

18 Հուլիս 2026 11:54
Թուրքիայում երկրաշարժ է տեղի ունեցել

Թուրքիայի Մալաթիա նահանգում 5 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել

18 Հուլիս 2026 11:48
СМИ: Католикос может пропустить первое заседание парламента нового созыва

Գարեգին Բ-ն նոր ԱԺ-ի առաջին նիստի հրավեր չի ստացել. «Հրապարակ»

18 Հուլիս 2026 11:39
Քրեական գործով խախտվել են Գուգարաց թեմի առաջնորդի իրավունքները․ փաստաբան

Քրեական գործով խախտվել են Գուգարաց թեմի առաջնորդի իրավունքները․ փաստաբան

18 Հուլիս 2026 11:27
ՊԵԿ-ն ստուգումներ է անցկացրել «Առինջ մոլում»․ ԶԼՄ

ՊԵԿ-ն ստուգումներ է անցկացրել «Առինջ մոլում»․ ԶԼՄ

18 Հուլիս 2026 11:25
ԱՄՆ-ն և Իրանը նախաստորագրել են խաղաղության համաձայնագիրը

ԻՀՊԿ-ն սպառնում է անցնել լայնածավալ հարձակողական գործողությունների

18 Հուլիս 2026 10:35
ՀԷՑ-ը հայտնել է դեկտեմբերի 4-ին Երևանում և մարզերում էլեկտրաէներգիայի պլանային ընդհատումների մասին

ՀԷՑ-ը հայտնել է հուլիսի 20-ին էլեկտրաէներգիայի պլանային ընդհատումների մասին

18 Հուլիս 2026 09:53
Տարադրամի փոխարժեքը հուլիսի 4-ին՝ ըստ հայաստանյան բանկերի

Տարադրամի փոխարժեքը հուլիսի 18-ին՝ ըստ հայաստանյան բանկերի

18 Հուլիս 2026 09:46
Եղանակը Հայաստանում և Արցախում հուլիսի 8-ին

Եղանակը Հայաստանում և Արցախում՝ հուլիսի 18-ին

18 Հուլիս 2026 07:30
Армения представит четыре фильма на Каннском кинофестивале 2027 года

Հայաստանը Կաննի կինոփառատոնում ներկայանալու է 4 նոր ֆիլմով

17 Հուլիս 2026 23:58
Մեքսիկայում 7,3 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել

Մեքսիկայում 7,3 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել

17 Հուլիս 2026 23:17
Ադրբեջանում կանցկացվեն վեց երկրի համատեղ զորավարժություններ

Ադրբեջանում կանցկացվեն վեց երկրի համատեղ զորավարժություններ

17 Հուլիս 2026 22:34
Սասունի լեռներից մինչև խորհրդարանի ամբիոն․ Գյումրիում բացվել է Կարո Սասունիի արձանը
Մշակույթ

Սասունի լեռներից մինչև խորհրդարանի ամբիոն․ Գյումրիում բացվել է Կարո Սասունիի արձանը

18 Հուլիս 2026 21:30

Գյումրիում բացվել է հասարակական-քաղաքական գործիչ, իրավաբան, պատմաբան Կարո Սասունիի արձանը, հայտնել է Իվան Արդհալջյան։ «Սասունի լեռներից մինչև խորհրդարանի ամբիոն, ազատամարտի...

Read moreDetails
CSI-ից ԵՄ-ին կոչ են արել հասնել Բաքվում գտնվող հայ գերիների ազատ արձակմանը
Հասարակություն

CSI-ից ԵՄ-ին կոչ են արել հասնել Բաքվում գտնվող հայ գերիների ազատ արձակմանը

18 Հուլիս 2026 21:06

Ադրբեջանի կողմից հայ գերիների բանտարկությունը սպառնում է ոչ միայն գերիների, այլև Եվրոպայի անվտանգությանը։ Այս մասին հուլիսի 14-ին հայտարարել է Christian...

Read moreDetails
Xosum
Facebook Telegram Instagram Youtube TikTok
Armenia Today

Տեղեկատվական-վերլուծական պորտալ

Facebook Telegram Instagram Youtube TikTok
Armenia Today

Տեղեկատվական-վերլուծական պորտալ

«Armenia Today» ՓԲԸ
Հեռ. +374 77 204488
Էլ. փոստ` [email protected]
Գովազդի հարցերով՝ [email protected]

Armenia Today-ում տեղադրված նյութերի վճարովի կամ անվճար հիմքով օգտագործման դեպքում օգտատերերը պարտավոր են հղում անել Armenia Today-ին

  • Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը

2018-2026 © Լուրեր Հայաստանից - armeniatoday.news

  • ru Русский
  • hy Հայերեն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Իրավունք
  • Զինված ուժեր
  • Հայաստան
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Աշխարհում
  • Հարցազրույց
  • Կարծիք
  • Հասարակություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Պատահար
  • Առողջություն
  • Սպորտ
  • Մշակույթ
  • Ուղեցույց
  • Ոճ
  • Երևան
  • Էքսկլյուզիվ

  • ru Русский
  • hy Հայերեն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Իրավունք
  • Զինված ուժեր
  • Հայաստան
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Աշխարհում
  • Հարցազրույց
  • Կարծիք
  • Հասարակություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Պատահար
  • Առողջություն
  • Սպորտ
  • Մշակույթ
  • Ուղեցույց
  • Ոճ
  • Երևան
  • Էքսկլյուզիվ