Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հայտարարել է երկրի օդային տարածքում Իրանից արձակված բալիստիկ հրթիռ որսալու մասին:
Թուրքական ԶԼՄ-ները, վկայակոչելով գերատեսչության հայտարարությունը, հայտնել են, որ «Իրանի տարածքից արձակված բալիստիկ զինամթերքը» ոչնչացվել է Միջերկրական ծովում տեղակայված ՆԱՏՕ-ի ՀՕՊ և ՀՀՊ համակարգերի կողմից:
Սա Թուրքիայի պաշտպանության նախարարության արդեն չորրորդ հաղորդագրությունն է Իրանից հրթիռների որսման մասին՝ փետրվարի վերջին Մերձավոր Արևելքում ռազմական գործողությունների սկսվելուց հետո:






































