Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանն ադրբեջանցի գործընկերոջ՝ Ջեյհուն Բայրամովի հետ հեռախոսազրույցում արձանագրել է կարգավորման գործընթացի դրական զարգացումները, հայտնել է ՀՀ ԱԳՆ-ն։
Միրզոյանը և Բայրամովը նաև քննարկել են տարածաշրջանային և բազմակողմ հարթակներում փոխգործակցության հարցեր:
Երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները մարտի 6-ին էին նաև հեռախոսով զրուցել՝ մտահոգություն հայտնելով տարածաշրջանում իրավիճակի վերաբերյալ:






































