Հունաստանում 5,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել, հայտնել է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնին։
Ըստ կենտրոնի տվյալների՝ ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Լարիսա քաղաքից 155 կմ դեպի արևմուտք, որտեղ բնակվում է շուրջ 144 հազար մարդ։
Օջախը գտնվել է 5 կմ խորության վրա։ Տուժածների և ավերածությունների մասին տեղեկություններ չեն ստացվել։





































