ՊԵԿ-ը և Կենտրոնական բանկը ՊՈՍ ( էլեկտրոնային ծրագրային-ապարատային սարք) տերմինալների հարկային գաղտնիք պարունակող տվյալներով կփոխանակվեն: Կառավարության փետրվարի 26-ի նիստին ընդունված որոշման նախագիծը սահմանում է ԿԲ-ին հարկային գաղտնիք հանդիսացող տեղեկությունների տրամադրման նոր կարգ:
Ըստ հիմնավորման՝ փոփոխությունը պայմանավորված է «Անկանխիկ գործառնությունների մասին» օրենքի շրջանակներում ՊՈՍ տերմինալների սակագների կարգավորման համար Կենտրոնական բանկին անհրաժեշտ տվյալների տրամադրման իրավական հիմքերի ստեղծման անհրաժեշտությամբ:
Նախատեսվում է, որ ԿԲ-ի կողմից պահանջվող տեղեկությունները կտրամադրվեն ՊԵԿ-ի ստեղծած էլեկտրոնային հարթակի միջոցով:



































