Լուվրի տնօրեն Լորենս Դե Կարսը հրաժարական է տվել, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն ընդունել է նրա հրաժարականը, հայտնում է Ouest-France-ը՝ հղում անելով Ելիսեյան պալատի մամուլի հաղորդագրությանը:
Դեռևս հայտնի չէ, թե ով կփոխարինի նրան թանգարանի տնօրենի պաշտոնում: Մակրոնը սա անվանել է պատասխանատվության դրսևորում, քանի որ աշխարհի ամենամեծ թանգարանը կարիք ունի հոգեկան հանգստության և նոր, հզոր խթանի լայնածավալ անվտանգության և արդիականացման նախագծերի համար, հայտնում է մամուլի ծառայությունը:
Դե Կարսի ազատումը տեղի էր ունեցել Լուվրի խոշոր կողոպուտից չորս ամիս անց։ Հոկտեմբերի 19-ին անհայտ անձինք ներխուժել էին թանգարան և յոթ րոպեում գողացել ինը ցուցանմուշ։ Ըստ Le Parisien-ի՝ ենթադրաբար գողացել էին Նապոլեոնի և կայսրուհի Ժոզեֆինայի զարդերի հավաքածուից ինը իր, այդ թվում՝ վզնոց, կրծքազարդ և թագ։ Ֆրանսիայի մշակույթի նախարարության տվյալներով՝ գողացված զարդերն ապահովագրված չէին, ուստի վնասը չի կարող փոխհատուցվել։






































