Եվրոպական միությունը մեկ տարով երկարաձգել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների գործողության ժամկետը, տեղեկացրել են ԵՄ-ից։
Պատժամիջոցները կգործեն մինչև 2027 թվականի փետրվարի 24-ը։
ԵՄ-ն 2022 թվականից՝ Ուկրաինայում պատերազմի մեկնարկից հետո, պատժամիջոցների փաթեթներ էր սահմանել ՌԴ-ի նկատմամբ։ 2022-ից հետո ԵՄ-ն անջատել էր մի շարք ռուսական բանկեր SWIFT-ից, սահմանել նավթի գնի վերին շեմ և սահմանափակել բարձր տեխնոլոգիաների արտահանումը։ Սառեցվել էին նաև պաշտոնյաների և գործարարների ակտիվներ, կիրառվել մուտքի արգելքներ։
Եվրահանձնակատար Վալդիս Դոմբրովսկիսը փետրվարի 18-ին նշել էր, որ ԵՄ-ն չի հետաձգի Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նոր փաթեթի ներդրումը։






































