Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար, հայտնել են ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից։
Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամից տեղեկացրել են, որ փետրվարի 23-ին՝ ժամը 9:00-ի դրությամբ, ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:
Նշվում է, որ Աշոցքի տարածաշրջանում ձյուն է տեղում։ Գորիսի տարածաշրջանում և Դիլիջանի ոլորաններում մառախուղ է, տեսանելիությունը՝ 100-150 մետր։






































