Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատը մերժել է Սահմանադրական դատարանի նախկին նախագահ և ՀՀ արդարադատության նախկին նախարար Հրայր Թովմասյանի դեմ ներկայացված վերաքննիչ բողոքները, հայտնել է Գլխավոր դատախազությունը:
Թովմասյանի մեղադրական դատավճիռն ուժի մեջ է մտել։ Նախկին նախարարը մեղադրվում է 2023 թվականի ՔՕ 308-րդ հոդվածի 1-ին մասով՝ նախարարի պաշտոնում պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար։
Մեղադրանքի մեջ նշվում է, որ նա 2019թ․ դեկտեմբերի 17-ից մինչև 2014թ․ ապրիլի 3-ն ընկած ժամանակահատվածում զբաղեցնելով ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնը՝ նախարարության մի խումբ պաշտոնատար անձանց հետ հանցակցությամբ խոչընդոտել էր նոտարների կողմից իրենց գործունեության վայրի՝ Երևան քաղաքի Բաղրամյան պողոտայի 1-ին փակուղու 14-րդ շենքի 162-րդ հասցեում գտնվող տարածքի նկատմամբ անհատույց օգտագործման իրավունքն իրացնելու գործընթացին, որով էական վնաս էր պատճառվել ՀՀ արդարադատւթյան նախարարության, նոտարների իրավունքներին, ինչպես նաև անզգուշությամբ առաջացրել էր գույքային վնասի տեսքով ծանր հետևանքներ։
Նույն գործով մեղադրանք էր առաջադրվել նաև Արդարադատության նախարարության աշխատակազմի օրինականության վերահսկողության տեսչության նախկին պետ, Թովմասյանի սանիկ Նորայր Փանոսյանին։ Դատախազությունը մեղադրական եզրակացությունը դատարան էր ուղարկել 2020թ․ մարտին։





































