ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ, հայտնում է ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը։
Մասնավորապես, փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։
Վարդենյաց լեռնանցքը, Սյունիք-Տաթև ավտոճանապարհը, Գյումրի-Բավրա ավտոճանապարհի Քեթիի և Սարավան-«Զանգեր» կոչվող հատվածները դժվարանցանելի են կցորդով բեռնատարների համար։
Վարդենյաց լեռնանցքում, Ապարանի տարածաշրջանում, Ջերմուկ, Հրազդան, Չարենցավան քաղաքներում և Սարավան-«Զանգեր» կոչվող հատվածում տեղում է ձյուն։ Քուչակ-Ապարան ավտոճանապարհին բուք է։ Գեղարքունիքի և Շիրակի մարզերի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
Ճանապարհային դեպարտամենտի տեղեկություններով՝ Վարդենյաց լեռնանցքը և Նորավան-Լծեն-Տաթև ավտոճանապարհը կցորդով տրանսպորտային միջոցների համար դժվարանցանելի են՝ անվաշղթաների կիրառմամբ։
Աբովյանի, Նաիրիի, Հրազդանի, Սևանի, Մարտունիի, Աշտարակի, Ապարանի, Արագածի, Թալինի, Արթիկի, Աշոցքի, Եղեգնաձորի, Վայքի տարածաշրջաններում ձյուն է տեղում։ Ապարանի, Արագածի, Սիսիանի և Գորիսի տարածաշրջանների ավտոճանապարհներին բուք է։




































