Փետրվարի 3-ին Հայաստանում սպասվում են տեղումներ, նախալեռնային և հովտային շրջաններում՝ ձնախառն անձրևի և անձրևի, լեռնային շրջաններում ձյան տեսքով, լեռնային առանձին շրջաններում՝ բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն, հայտնում է Հայաստանի հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։
Երևանում սպասվում են տեղումներ՝ անձրևի և ձնախառն անձրևի տեսքով։ Կեսօրին մայրաքաղաքում կանխատեսվում է 6-8, երեկոյան՝ 2-6 աստիճան։ Շիրակի մարզում կեսօրին սպասվում է 2-6 աստիճան։ Կոտայքի մարզի լեռնային շրջաններում սպասվում է 2-6 աստիճան։
Գեղարքունիքում կեսօրին սպասվում է 4-9 աստիճան։ Լոռու մարզում սպասվում է 11-14 աստիճան։ Տավուշի նախալեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 10-14 աստիճան։ Արագածոտնի մարզի լեռնային շրջաններում կեսօրին սպասվում է 2-5 աստիճան։
Արարատի մարզի նախալեռնային շրջաններում կեսօրին օդի ջերմաստիճանը կբարձրանա մինչև 5-9 աստիճան։ Արմավիրում սպասվում է 6-9 աստիճան։ Վայոց ձորի մարզի լեռնային շրջաններում կեսօրին կդիտվի 2-6 աստիճան։ Սյունիքի մարզում սպասվում է 0-ից -3 աստիճան։ Արցախում, ըստ Yandex.com-ի, ցերեկն սպասվում է 15 աստիճան։





































