՝ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը հայտնել է փակ և դժվարանցանելի ավտոճանապարհների մասին։ Մասնավորապես՝ «Մեղրու սար» կոչվող հատվածը փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար։ Վարդենյաց լեռնանցքը (բուք է) դժվարանցանելի է կցորդով տրանսպորտային միջոցների համար։
Ջամշլու-Ծիլքար ավտոճանապարհին բուք է։ Շիրակի և Կոտայքի մարզերի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց:
Ծառայությունը նշում է, որ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար։




































