«Սինեմա Պարկ Մոսֆիլմ» համերգային համալիրում տեղի է ունեցել Մհեր Մկրտչյանի «Ոսկե դուբլ» սպորտային դրամայի պրեմիերան, որը պատմում է ֆուտբոլային մարզիչ Նիկիտա Սիմոնյանի մասին, հայտնել է ՏԱՍՍ-ը։
Ֆիլմը Սիմոնյանի մարզչական կարիերայի մասին է, երբ նրա ղեկավարությամբ «Արարատ» ֆուտբոլային ակումբը հասել էր խորհրդային ֆուտբոլի ամենաբարձր արդյունքներին՝ դառնալով ԽՍՀՄ չեմպիոն և ԽՍՀՄ գավաթակիր։
Ֆուտբոլային լեգենդի դերը մարմնավորել է Եգոր Բերոևը։ Ֆիլմում նկարահանվել են նաև Սոֆյա Դոնյանցը, Քսենիա Ալֆերովան, Սերգեյ Շակուրովը, Սերգեյ Գազարովը, Դավիդ Ակոպյանը, Կոնստանտին Յուշկևիչը, Անատոլի Կոտենևը, Եվգենի Բակալովը, Բաբկեն Չոբանյանը, Արման Նավասարդյանը և այլք։ «Ոսկե դուբլ»-ը կթողարկվի հունվարի 29-ին։
Սիմոնյանը մահացել էր 2025 թվականի նոյեմբերի 20-ին՝ 100 տարեկան հասակում։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Սիմոնյանին շնորհել էր Աշխատանքի հերոսի կոչում՝ հայրենական ֆուտբոլի զարգացման և մասսայականացման գործում ունեցած նշանակալի ներդրման համար։






































