Հայաստանի ֆուտզալի հավաքականը Եվրոպայի 2026 թվականի առաջնության խմբային փուլի երկրորդ խաղում 5:4 հաշվով հաղթեց Չեխիայի ընտրանուն։
Հայաստանի հավաքականի կազմում խփած գնդակներով աչքի ընկան Վլադիմիր Սանոսյանը, Արսեն Պետրոսովը և Նիկիտա Խրոմիխը, որը դուբլ ձևակերպեց: Եվս մեկ դարպասի գրավում արձանագրվեց ինքնագոլի արդյունքում:
Խմբային փուլի վերջին հանդիպումը Հայաստանի ընտրանին կանցկացնի հունվարի 28-ին՝ մրցելով Լիտվայի հավաքականի հետ:
Հայաստանի հավաքականը, որը պատմության մեջ առաջին անգամ է հանդես գալիս Եվրոպայի առաջնությունների եզրափակիչ փուլում, ապահովել է իր տեղը «Եվրո-2026»-ի քառորդ եզրափակչում:
Հունվարի 22-ին Հայաստանի ֆուտզալի հավաքականը 2։1 հաշվով հաղթել էր Ուկրաինայի ընտրանուն։






































