• Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը
18 Հուլիս 2026 23:27
  • ru Русский
  • hy Հայերեն
  • Релокация
  • Աշխարհում
  • Առողջություն
  • Արտաքին քաղաքական
  • Արցախ
  • Գիտություն և տեխնիկա
  • Գովազդ
  • Երևան
  • Զինված ուժեր
  • Էքսկլյուզիվ
  • Ընտրություններ՝ Հայաստանում
  • ժամանց
  • Իրավիճակը սահմանին
  • Իրավունք
  • Կարծիք
  • Կրթություն
  • Հայաստան
  • Հասարակություն
  • Հարցազրույց
  • Մարզեր
  • Մշակույթ
  • Ներքաղաքական
  • Ոճ
  • Ուղեցույց
  • Պատահար
  • Սպորտ
  • Սփյուռք
  • Վիդեո
  • Տարածաշրջան
  • Տնտեսություն
  • Քաղաքականություն
  • Քաղաքականություն
  • Իրավիճակը սահմանին
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
  • Սպորտ
No Result
View All Result
  • Քաղաքականություն
  • Իրավիճակը սահմանին
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
  • Սպորտ
No Result
View All Result
No Result
View All Result

300 հազար նոր աշխատատեղ ու արդյունաբերացում. Սամվել Կարապետյանի 5 քայլերը դեպի ուժեղ Հայաստան

Տնտեսություն,
20 Հունվար 2026 12:12
ShareShareShare
telegram

«Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը ներկայացրել է «Տաշիր» ընկերությունների խմբի ղեկավար Սամվել Կարապետյանի կողմից առաջարկված տնտեսական զարգացման հայեցակարգը։ Այն բաղկացած է հինգ առանցքային քայլերից, որոնք, ըստ նախաձեռնողների, կապահովեն Հայաստանի տնտեսական թռիչքն ու ժողովրդագրական կայունությունը։

Ավելի ուշ տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ Կարապետյանն Armenia Today-ին ասաց, որ այս քայլերը կներառվեն իր կողմից պատրաստվող ռազմավարական փաստաթղթում։

Կարապետյանի փոխանցմամբ՝ ծրագիրը հիմնված է իրական հատվածի զարգացման և չափելի արդյունքների վրա։ Ահա զարգացման հինգ հիմնասյուները.

300 000 նոր աշխատատեղ և արդյունաբերություն

Առաջնային է համարվում ներմուծման փոխարինումն ու տեղական արտադրության խթանումը։ Մարզերում նոր գործարանների հիմնումը թույլ կտա ստեղծել մինչև 300 հազար աշխատատեղ՝ էապես նվազեցնելով աղքատությունն ու արտագաղթը։

Փոքր բիզնեսի ազատում հարկերից

Առաջարկվում է փոքր ձեռնարկություններին ամբողջությամբ ազատել շրջանառության հարկից։ Սա հնարավորություն կտա հազարավոր ձեռներեցների զարգանալ առանց վարչարարական ճնշումների և դառնալ տնտեսության շարժիչ ուժը։

Դեղերի գների նվազեցում 20%-ով

Սոցիալական բաղադրիչի շրջանակում նախատեսվում է ներդնել դեղերի գների պետական կարգավորման մեխանիզմ (Վրաստանի փորձով)։ Նպատակը դեղորայքի շուկայում գների առնվազն 20% նվազեցումն է, ինչը կենսական է հատկապես թոշակառուների համար։

Գյուղատնտեսության պետական աջակցություն

Նախատեսվում է ստեղծել մթերման կայանների համապետական ցանց։ Պետությունը ֆերմերներին կապահովի երաշխավորված իրացման շուկայով, մատչելի պարարտանյութերով և կանխատեսելի եկամուտներով։

Մատչելի բնակարանաշինություն

Հինգերորդ քայլը պետության մասնակցությամբ լայնածավալ բնակարանաշինության իրականացումն է։ Սա ուղղված է բնակարանների շուկայական գների նվազեցմանը և երիտասարդ ընտանիքների համար սեփական տանիք ունենալու հարցի լուծմանը։

«Այս առաջարկները հիմնված են բազմամյա գործնական փորձի վրա։ Սա ոչ թե հայտարարությունների շարք է, այլ հստակ փուլերով իրագործվող տնտեսական քաղաքականություն»,- ընդգծել է Կարապետյանը։

Շնորհանդեսի ավարտին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ Կարապետյանը հավելել է, որ մատչելի բնակարանաշինությունը դիտարկվում է նաև որպես միջոց՝ հակադարձելու Արցախից բռնի տեղահանվածների և արցախահայության արտագաղթի միտմանը։

Նրա խոսքով՝ քննարկվում է շուրջ 20 հազար բնակարանի ծրագիր, ինչպես նաև Երևանին մոտ առանձին թաղամաս/բնակելի գոտի ձևավորելու գաղափար՝ տեղահանվածների համար, որպեսզի հնարավոր լինի պահպանել համայնքային համախմբվածությունն ու մշակութային ինքնությունը։

Հայաստան-Թուրքիա հարաբերություններ և սահմանի բացում

Կարապետյանը նաև անդրադարձել է Հայաստան-Թուրքիա հարաբերություններին և սահմանի բացման թեմային՝ նշելով, որ ապաշրջափակումը կարող է տնտեսական օգուտներ տալ, սակայն անհրաժեշտ է վարել ինքնիշխան տնտեսական քաղաքականություն՝ ներքին շուկան պաշտպանելու համար, որպեսզի տեղական արտադրությունն ու գյուղատնտեսությունը չտուժեն սուբսիդավորվող էժան ներմուծումից։

«Տարիների ընթացքում արդեն կան ձևավորված տնտեսական միավորներ, որոնք ապրում են այդ գծի վրա, այսինքն՝ Թուրքիայից հագուստ են բերում, վաճառում են։ Մենք «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունում նման ռեակցիոն մոտեցման կողմնակից չենք, որ մարդկանց բիզնեսին հարվածենք, պետք է այլընտրանք առաջարկվի»,- նշել է նա։

Կարապետյանի խոսքով՝ Ադրբեջանի դեպքում խնդիրներ կան, որոնք պետք է լուծել, բայց երբ դու սկսելու ես փող ուղարկել Ադրբեջան, դրա դիմաց չստանալով ոչինչ, դա բերելու է ևս մի միակողմանի պայմանավորվածության։

Խոսելով TRIPP-ի մասին՝ նա նշել է, որ նախաձեռնությունն ունի թե՛ հնարավորություններ, թե՛ ռիսկեր՝ ընդգծելով անվտանգության և երաշխավորների գործոնի կարևորությունը։

Քայլերի իրականացման ժամկետները

Կարապետյանի խոսքով՝ վերոնշյալ ծրագրերը նախատեսում են իրականացնել մոտ հինգ տարվա ընթացքում՝ փուլային տրամաբանությամբ, իսկ փոքր բիզնեսի հարկային փոփոխությունները կարող են մտնել ուժի մեջ արդեն առաջին տարվա բյուջետային պլանավորման շրջանակում։

Armenia Today-ի հարցին, թե ինչպե՞ս են կոմպենսացնելու պետբյուջե դրամական այն մուտքերը, որոնք ապահովել են փոքր բիզներից առաջացած հարկերը, Կարապետյանը մի քանի կետ թվարկեց։

«Հարկային եկամուտները և եկամտահարկի, շինարարական բումի արդյունքում աշխատատեղերի շեշտակի աճը, սպառումը, երբ մարդկանց մոտ ֆինանսական նոր միջոցներ են գերազանցում սպառման մոտավորապես 20%-ը գնում է հարկ, մեծ ներդրումներ, մենք պատրաստվում ենք մեր գործընկերներին առաջարկել Հայաստանը որպես ներդրումային ճիշտ ուղղություն, առևտրային լավ ռեժիմներ, ազատ ռեժիմներ այն երկրների, այն գործարարների համար, ովքեր կուզենան աշխարհի հետ Հայաստանով առևտուր անել»,- նշեց Կարապետյանը։

telegram
Tags: Մեր ձևովՆարեկ Կարապետյան

Հարակից հրապարակումներ

Տարադրամի փոխարժեքը հուլիսի 4-ին՝ ըստ հայաստանյան բանկերի

Տարադրամի փոխարժեքը հուլիսի 18-ին՝ ըստ հայաստանյան բանկերի

18 Հուլիս 2026 09:46

Հայաստանի առևտրային բանկերը հուլիսի 18-ին ԱՄՆ դոլարը գնում են 363,35 դրամ միջին գնով, վաճառում՝ 368,02 դրամով, տեղեկանում ենք Rate.am կայքից:...

Թեղուտի հանքավայրն անցել է TRIPP+ հիմնադրամի ղեկավարի ընկերությանը․ ԶԼՄ

Թեղուտի հանքավայրն անցել է TRIPP+ հիմնադրամի ղեկավարի ընկերությանը․ ԶԼՄ

17 Հուլիս 2026 21:41

Թեղուտի պղինձ-մոլիբդենային հանքավայրն անցել է ամերիկյան ընկերության, որը ղեկավարում է Հայաստանով անցնող TRIPP տրանսպորտային երթուղու (Trump Route for International Peace...

Տարադրամի փոխարժեքը հուլիսի 17-ին՝ ըստ ԿԲ-ի տվյալների

17 Հուլիս 2026 16:57

ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ հուլիսի 17-ին, կազմել է 366,85 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճել է 0,28 դրամով, տեղեկանում ենք Կենտրոնական...

«Մուլտի Սթոուն»-ի անգործ մնացած աշխատակիցներին Քննչականում չեն ընդունել

«Մուլտի Սթոուն»-ի անգործ մնացած աշխատակիցներին Քննչականում չեն ընդունել

17 Հուլիս 2026 16:08

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ, գործարար Գագիկ Ծառուկյանին պատկանող «Մուլտի Սթոուն» գործարանի աշխատակիցները, ձեռնարկության կապարակնքումից 11 օր անց, շարունակում են բողոքի...

Карапетян связал дальнейшие шаги «Сильной Армении» с пересчетом голосов

Ընտրությունից ընտրություն չենք գալու. Կարապետյանը լսել է կուրթանեցիների խնդիրները

17 Հուլիս 2026 13:39

«Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջին համար Նարեկ Կարապետյանն այցելել է Լոռու մարզի Գյուլագարակ համայնքի Կուրթան գյուղ և հանդիպել բնակիչների հետ։ «Մեր...

ՍԱՏՄ ղեկավար Տիգրան Պետրոսյանի մամուլի ասուլիսը (ուղիղ)

ՍԱՏՄ ղեկավար Տիգրան Պետրոսյանի մամուլի ասուլիսը (ուղիղ)

17 Հուլիս 2026 12:35

Load More
Xosum
  • Լուրեր
Стрельба произошла на улице Мурацана в Ереване: есть погибший

Երևանում հնչած կրակոցների հետևանքով կա զոհ

18 Հուլիս 2026 22:55
Հնդկաստանում հրավառության գործարանում պայթյունի հետևանքով ութ մարդ է զոհվել

Հնդկաստանում հրավառության գործարանում պայթյունի հետևանքով ութ մարդ է զոհվել

18 Հուլիս 2026 22:16
Սասունի լեռներից մինչև խորհրդարանի ամբիոն․ Գյումրիում բացվել է Կարո Սասունիի արձանը

Սասունի լեռներից մինչև խորհրդարանի ամբիոն․ Գյումրիում բացվել է Կարո Սասունիի արձանը

18 Հուլիս 2026 21:30
CSI-ից ԵՄ-ին կոչ են արել հասնել Բաքվում գտնվող հայ գերիների ազատ արձակմանը

CSI-ից ԵՄ-ին կոչ են արել հասնել Բաքվում գտնվող հայ գերիների ազատ արձակմանը

18 Հուլիս 2026 21:06

Ռուսաստանը պատրաստ է օգնել Բաքվին և Երևանին տրանսպորտային հարցերում․ Լավրով

18 Հուլիս 2026 20:21
Адвокат заявил о нарушении закона в деле экс-главы Конституционного суда

ՍԴ նախկին դատավոր Հրայր Թովմասյանը դիմել է ՄԻԵԴ

18 Հուլիս 2026 19:37
Армянские шахматисты заняли первые три места на турнире в Поти

Հայ շախմատիստները Փոթիում անցկացված մրցաշարի լավագույն եռյակում են

18 Հուլիս 2026 18:52
Минздрав разъяснил порядок получения арцахцами медпомощи в Армении в рамках госзаказа

Wildberries-ը հայտնել է հարձակումից տուժած վաճառողներին փոխհատուցելու մասին

18 Հուլիս 2026 18:16

Իրանը կասեցնում է ԱՄՆ-ի հետ փոխըմբռնման հուշագիրը

18 Հուլիս 2026 17:45
Երկրաշարժ Թուրքիայում

Իրանի հարավում 3,5 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել. էպիկենտրոնը Պարսից ծոցում է

18 Հուլիս 2026 16:45
Գերմանիան բարձրացրել է ահաբեկչական սպառնալիքի մակարդակը

Գերմանիան բարձրացրել է ահաբեկչական սպառնալիքի մակարդակը

18 Հուլիս 2026 16:30
Թոխմախի գերեզմաններում հայտնաբերվել է հոշոտված տղամարդու դի․ ԶԼՄ

Թոխմախի գերեզմաններում հայտնաբերվել է հոշոտված տղամարդու դի․ ԶԼՄ

18 Հուլիս 2026 15:50
Ֆրանսիայի դեսպանատունը հաստատել է թունավորման վերաբերյալ բողոքները և դիմել է ԱՆ

Ֆրանսիայի դեսպանատունը հաստատել է թունավորման վերաբերյալ բողոքները և դիմել է ԱՆ

18 Հուլիս 2026 15:12
Լիբանանում հայազգի զինծառայող է զոհվել

Լիբանանում հայազգի զինծառայող է զոհվել

18 Հուլիս 2026 14:44
Կարկուտը ոչնչացրել է Բաղրավանի բերքը․ նախրապանը հիվանդանոցում է

Կարկուտը ոչնչացրել է Բաղրավանի բերքը․ նախրապանը հիվանդանոցում է

18 Հուլիս 2026 13:59
Ֆրանսիական Petrossian բրենդն արժանացել է «Կենսակերպի արվեստ»  մրցանակի

Ֆրանսիական Petrossian բրենդն արժանացել է «Կենսակերպի արվեստ» մրցանակի

18 Հուլիս 2026 13:39
Բյուրեղավանում աղիքային վարակի դեպքերը հասել են 20-ի

Բյուրեղավանում աղիքային վարակի դեպքերը հասել են 20-ի

18 Հուլիս 2026 13:28
Իրավապահները պետությանը պատկանող «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ընկերությունում բացահայտել են ավելի քան 2,6 մլրդ դրամի վնաս

Տեխնիկական խոտանի պատճառով հոսանքազրկվել են Նոր Նորքի մի շարք բաժանորդներ

18 Հուլիս 2026 12:47
«Արթիկ» ՔԿՀ-ում ստուգումներից հետո կասեցրել են պետի լիազորությունները․ ԶԼՄ

«Արթիկ» ՔԿՀ-ում ստուգումներից հետո կասեցրել են պետի լիազորությունները․ ԶԼՄ

18 Հուլիս 2026 11:54
Թուրքիայում երկրաշարժ է տեղի ունեցել

Թուրքիայի Մալաթիա նահանգում 5 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել

18 Հուլիս 2026 11:48
СМИ: Католикос может пропустить первое заседание парламента нового созыва

Գարեգին Բ-ն նոր ԱԺ-ի առաջին նիստի հրավեր չի ստացել. «Հրապարակ»

18 Հուլիս 2026 11:39
Քրեական գործով խախտվել են Գուգարաց թեմի առաջնորդի իրավունքները․ փաստաբան

Քրեական գործով խախտվել են Գուգարաց թեմի առաջնորդի իրավունքները․ փաստաբան

18 Հուլիս 2026 11:27
ՊԵԿ-ն ստուգումներ է անցկացրել «Առինջ մոլում»․ ԶԼՄ

ՊԵԿ-ն ստուգումներ է անցկացրել «Առինջ մոլում»․ ԶԼՄ

18 Հուլիս 2026 11:25
ԱՄՆ-ն և Իրանը նախաստորագրել են խաղաղության համաձայնագիրը

ԻՀՊԿ-ն սպառնում է անցնել լայնածավալ հարձակողական գործողությունների

18 Հուլիս 2026 10:35
ՀԷՑ-ը հայտնել է դեկտեմբերի 4-ին Երևանում և մարզերում էլեկտրաէներգիայի պլանային ընդհատումների մասին

ՀԷՑ-ը հայտնել է հուլիսի 20-ին էլեկտրաէներգիայի պլանային ընդհատումների մասին

18 Հուլիս 2026 09:53
Տարադրամի փոխարժեքը հուլիսի 4-ին՝ ըստ հայաստանյան բանկերի

Տարադրամի փոխարժեքը հուլիսի 18-ին՝ ըստ հայաստանյան բանկերի

18 Հուլիս 2026 09:46
Եղանակը Հայաստանում և Արցախում հուլիսի 8-ին

Եղանակը Հայաստանում և Արցախում՝ հուլիսի 18-ին

18 Հուլիս 2026 07:30
Армения представит четыре фильма на Каннском кинофестивале 2027 года

Հայաստանը Կաննի կինոփառատոնում ներկայանալու է 4 նոր ֆիլմով

17 Հուլիս 2026 23:58
Стрельба произошла на улице Мурацана в Ереване: есть погибший
Պատահար

Երևանում հնչած կրակոցների հետևանքով կա զոհ

18 Հուլիս 2026 22:55

Երևանի Մուրացանի փողոցում կրակոցներ են հնչել, նախնական տվյալներով՝ մեկ մարդ մահացել է, հայտնում են Armenia Today-ի աղբյուրները։ Աղբյուրի փոխանցմամբ՝ միջադեպը...

Read moreDetails
Հնդկաստանում հրավառության գործարանում պայթյունի հետևանքով ութ մարդ է զոհվել
Աշխարհում

Հնդկաստանում հրավառության գործարանում պայթյունի հետևանքով ութ մարդ է զոհվել

18 Հուլիս 2026 22:16

Հնդկաստանի արևմտյան Գուջարաթ նահանգի Ահմադաբադ քաղաքում գտնվող հրավառության անօրինական գործարանում տեղի ունեցած հզոր պայթյունի հետևանքով առնվազն ութ մարդ զոհվել է,...

Read moreDetails
Xosum
Facebook Telegram Instagram Youtube TikTok
Armenia Today

Տեղեկատվական-վերլուծական պորտալ

Facebook Telegram Instagram Youtube TikTok
Armenia Today

Տեղեկատվական-վերլուծական պորտալ

«Armenia Today» ՓԲԸ
Հեռ. +374 77 204488
Էլ. փոստ` [email protected]
Գովազդի հարցերով՝ [email protected]

Armenia Today-ում տեղադրված նյութերի վճարովի կամ անվճար հիմքով օգտագործման դեպքում օգտատերերը պարտավոր են հղում անել Armenia Today-ին

  • Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը

2018-2026 © Լուրեր Հայաստանից - armeniatoday.news

  • ru Русский
  • hy Հայերեն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Իրավունք
  • Զինված ուժեր
  • Հայաստան
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Աշխարհում
  • Հարցազրույց
  • Կարծիք
  • Հասարակություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Պատահար
  • Առողջություն
  • Սպորտ
  • Մշակույթ
  • Ուղեցույց
  • Ոճ
  • Երևան
  • Էքսկլյուզիվ

  • ru Русский
  • hy Հայերեն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Իրավունք
  • Զինված ուժեր
  • Հայաստան
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Աշխարհում
  • Հարցազրույց
  • Կարծիք
  • Հասարակություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Պատահար
  • Առողջություն
  • Սպորտ
  • Մշակույթ
  • Ուղեցույց
  • Ոճ
  • Երևան
  • Էքսկլյուզիվ