Դեկտեմբերի 26-ից որպես անհետ կորած որոնվող 1999թ. ծնված Լիլիթ Երմալովյանի մարմինը հայտնաբերվել է Հրազդան գետում, հայտնել է Shamshyan.com-ը։
Ըստ կայքի՝ նրան հայտնաբերել են հարազատներն այսօր՝ դեկտեմբերի 31-ին՝ ժամը 09։00-ին։
Լրատվականի տեղեկությամբ՝ Լիլիթն Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված Գոռ Երմալովյանի քույրն է։ Դեպքի առթիվ վարույթ է հարուցվել, ասված է հրապարակման մեջ։
Դեպքի այլ մանրամասներ կայքը չի հայտնել։ Պաշտոնական աղբյուրները հանդես չեն եկել հրապարակումներով։






































