NAN-ի վտանգավոր խմբաքանակները Հայաստան չեն ներմուծվել, հայտնում է Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի մամուլի ծառայությունը։
Տեսչական մարմինը պարզաբանում է հրապարակել Հայաստանում առկա իրավիճակի վերաբերյալ՝ եվրոպական մի քանի երկրում NAN մանկական կաթնախառնուրդի որոշակի խմբաքանակների կամավոր հետկանչի մասին հաղորդագրությունների ֆոնին՝ Bacillus cereus բակտերիաներով հնարավոր վարակվածության կասկածի պատճառով։
Համաձայն տեսչական մարմնի արագ արձագանքման բաժնի տեսուչների կողմից արձանագրված արդյունքների՝ հիշատակված խմբաքանակները ՀՀ չեն ներմուծվել։





































