Տիգրան Գաբրիելյանը նշանակվել է Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ղեկավար, տեղեկանում ենք վարչական շրջանի ֆեյսբուքյան էջից։
Նա նշանակվել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի որոշմամբ։
Վարչական շրջանի նախկին ղեկավար Ռազմիկ Մկրտչյանը հունիսի 10-ին հայտնել էր պաշտոնից հեռանալու մասին։ Հունիսի 15-ին նա կալանավորվել էր։ Դատարանը նրա նկատմամբ խափանման միջոց էր կիրառել տնային կալանքը։





































