Պերուի դատարանը նախկին նախագահ Պեդրո Կաստիլիոյին դատապարտել է 11 տարի, 5 ամիս և 15 օր ազատազրկման՝ ապստամբության գործով, հաղորդում է RPP ռադիոկայանը։
Նախկին վարչապետ Բեթսի Չավեսը, որը ներկայումս թաքնվում է Լիմայում Մեքսիկայի դեսպանատանը, նմանատիպ պատժի է ենթարկվել։
2022 թվականի դեկտեմբերի 7-ին Կաստիլիոն փորձել էր լուծարել Կոնգրեսը՝ նախքան կոռուպցիայի մեղադրանքով իր իմփիչմենթը քննարկելու համար հրավիրված խորհրդարանական նիստի մեկնարկը։ Օրենսդիրները չեն չեղարկել քվեարկությունը և հաստատել են նախագահի պաշտոնանկությունը։ Կաստիլիոն կալանավորվել է։ Չավեսին նաև մեղադրանք է առաջադրվել ապստամբությունը կազմակերպելու համար։






































