ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ստորագրել է օրինագիծ, որով Արդարադատության նախարարությանը հանձնարարում է հրապարակել մանկապղծության համար դատապարտված, ապա բանտում ինքնասպան եղած Ջեֆրի Էփշթեյնի գործով նյութերը, հայտնում է BBC-ն:
ԱՄՆ գլխավոր դատախազ Փեմ Բոնդիի խոսքով՝ նախարարությունը 30 օրվա ընթացքում կհրապարակի նյութերը:
ԱՄՆ Կոնգրեսը նոյեմբերի 19-ին հաստատել էր Epstein Transparency Act-ը, որը պարտավորեցնում է նախագահ Թրամփի վարչակազմի Արդարադատության նախարարությանը հրապարակել մանկապղծության մեղադրանքով դատապարտված Էփշտեյնի գործի նյութերը:
Օրենքի ընդունմանը նախորդել էին մի քանի ամիս տևած լսումները Կոնգրեսում։ Այդ ընթացքում Էփշտեյնի գործով տուժածները մի քանի անգամ այցելել էին Կապիտոլիում՝ պահանջելով, որ օրենսդիրներն արագացնեն փակված նյութերի հրապարակման գործընթացը։





































