Բրիստոլից (Մեծ Բրիտանիա) 23-ամյա Ջեսիկա Պլիսկինը հաղթել է արհեստական բանականության առաջին գեղեցկության մրցույթում, հայտնում է Daily Star-ը։
Նա հաղթել է «Միսս Անգլիա» մրցույթի «Ավատար» փուլում, որտեղ արդեն հրաժարվել են «բիկինի» փուլից՝ գեղեցկության մրցույթների մասին հնացած պատկերացումներից հեռանալու համար։
Մրցակիցները պարտավոր էին ստեղծել իրենց թվային կրկնօրինակները, նրանք գնահատվել են ժամանակակից տեխնոլոգիաների հետ աշխատելու հմտության համար։
Պլիսկինի նմանակը կոչվում է Ջեսսա։ Մրցույթի ժամանակ արհեստական ինտելեկտի կողմից ստեղծված նմանակը շրջվում է դեպի տեսախցիկը և ասում. «Բարև։ Ես Ջեսսան եմ, և ես իրական չեմ»։ Այնուհետև նմանակն անցնում է ֆրանսերենի (լեզու, որին Պլիսկինը չի տիրապետում) և վերադառնում է իր ստեղծողի մայրենի անգլերենին։
Պլիսկինը հույս ունի օգտագործել արհեստական ինտելեկտն Աֆրիկայի շրջաններին ուղղված կրթական ծրագրում՝ School Box Africa-ում։ Այս նախագիծն արդեն բարձր գնահատականի է արժանացել Զամբիայում։ Նախագծի նպատակն է որակյալ կրթությունն ավելի հասանելի դարձնել բոլորի համար։
Գեղեցկության թագուհին նաև ցանկանում է խրախուսել երիտասարդ կանանց կարիերա սկսել գիտության, մաթեմատիկայի, ճարտարագիտության և տեխնոլոգիայի ոլորտներում: Պլիսկինը վերջերս ստացել է ֆիզիկոսի աստիճան Բրիստոլի համալսարանից և այժմ փորձում է իր ուժերը մոդելային ոլորտում:
«Միսս Անգլիա» մրցույթի եզրափակիչը նախատեսված է նոյեմբերի 20-ին և 21-ին: Հաղթողը հնարավորություն կունենա ներկայացնել երկիրը «Միսս աշխարհ» մրցույթում:






































