Նիդերլանդների խորհրդարանական ընտրությունների արդյունքներով Անի Զալինյանն ստացել է պատգամավորական մանդատ՝ դառնալով երկրի պատմության մեջ առաջին հայազգի ներկայացուցիչը Tweede Kamer-ում (Նիդերլանդների խորհրդարանում), հայտնում է «Նիդերլանդական օրագիրը»։
Զալինյանն առաջադրվել էր GroenLinks-PvdA դաշինքի կողմից։
Խորհրդարանական ընտրությունները Նիդերլանդներում կայացել էին հոկտեմբերի 29-ին։





































