Մոլդովայում սեպտեմբերի 28-ին անցկացված խորհրդարանական ընտրություններն ավարտվել են, դիտորդները տեղեկացրել են 600-ից ավելի խախտումների մասին, հայտնել է «ՌԻԱ Նովոստին»։
Երկրի իրավապահ մարմինների տվյալներով՝ ընտրությունների օրը ոստիկանությանը հաղորդվել է ավելի քան 200 խախտման մասին։
Պատգամավորներն ընտրվում են չորս տարի ժամկետով։ Մասնակցությունը գերազանցել է 33,3%-ը, և ընտրությունները հայտարարվել են կայացած։
Մոլդովայում բացվել է ավելի քան 2200 ընտրատեղամաս, որոնցից 301-ը՝ արտասահմանում։
Խորհրդարանում տեղերի համար պայքարում է 14 կուսակցություն, 4 դաշինք և 4 անկախ թեկնածու։
Մերձդնեստրի Արտաքին գործերի նախարարությունն ավելի վաղ մեղադրել էր Քիշնևին խորհրդարանական ընտրություններում իր քաղաքացիների քվեարկելուն խոչընդոտելու մեջ։






































