Կանադայի Տորոնտո քաղաքի «Փիրսոն» օդանավակայանում Delta Airlines ավիաընկերության ինքնաթիռը վթարային վայրէջք է կատարել, հայտնել է Euronews.com-ը։
Նշվում է, որ ինքնաթիռը վայրէջք կատարելիս շրջվել է ձյունածածկ տարածքում, բայց, բարեբախտաբար, բոլոր ուղևորները և անձնակազմի անդամները ողջ են մնացել։ Օդանավում գտնվել է 80 ուղևոր, մի քանիսը թեթև վնասվածքներ են ստացել, նրանց կյանքին վտանգ չի սպառնում։
Կանադայի իրավապահները դեռ չեն շտապել խոսել վթարի պատճառների մասին, սակայն չեն բացառել, որ իրենց դերն են խաղացել եղանակային պայմանները: