Հայազգի Նորա Պայրաքտարյանը նշանակվել է Լիբանանի նոր կառավարության Երիտասարդության և սպորտի նախարար, հայտնում է «Ազդակ» օրաթերթը։
Նա միջազգային հարաբերությունների պրոֆեսոր է և Լիբանանի համալսարանի Իրավագիտության և քաղաքագիտության ֆակուլտետի միջազգային հարաբերությունների բաժնի վարիչը: Պայրաքտարյանը նաև աշխատում է որպես Բեյրութի Ամերիկյան համալսարանի Քաղաքական գիտությունների և հանրային կառավարման ամբիոնի ավագ դասախոս:
ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ Լիբանանի նախագահ Ժոզեֆ Աունը հաստատել է նոր կառավարության կազմը՝ վարչապետ Նավաֆ Սալամի գլխավորությամբ։
Կառավարության կաբինետը, որին հանձնարարված է դուրս բերել Լիբանանը սուր տնտեսական ճգնաժամից և հաղթահարել Իսրայելի ագրեսիայի կործանարար հետևանքները, ներառում է 24 նախարար, որոնք ներկայացնում են հավասարապես երկրի քրիստոնյա և մահմեդական համայնքները: