Հունվարի 16-ին SpaceX ընկերության լուսնային հրթիռի փորձնական արձակումն անհաջողությամբ է ավարտվել, հայտնել է СNN-ը։
Նշվում է, որ սա դեպի Լուսին մարդատար թռիչքների համար ստեղծված Super Heavy հրթիռով Starship տիեզերանավի թվով 7-րդ փորձնական արձակումն էր։
«Starship-ը կործանվել է թռիչքի ժամանակ, հրթիռը 3-րդ փուլով չի կարողացել ուղեծիր դուրս գալ»,- մանրամասնել են ընկերությունում:
Արձակումն իրականացվել է SpaceX ընկերության Starbase արձակման հարթակից՝ Տեխաս նահանգի հարավ-արևելքում գտնվող Բոկա Չիկա քաղաքում։
Բազմակի օգտագործման հրթիռային համակարգը բաղկացած է Starship տիեզերանավից և Super Heavy ուժեղացուցիչից: Դրա բարձրությունը գերազանցում է 120 մետրը: Այն բարձր է աշխարհում երբևէ ստեղծված ցանկացած այլ հրթիռից: Super Heavy կրիչը երկու անգամ ավելի հզոր է, քան NASA-ի կողմից դեպի Լուսին մարդատար թռիչքների համար ստեղծված Space Launch System (SLS) ծանր հրթիռը:
Amazon.com-ի հիմնադիր Ջեֆ Բեզոսին պատկանող New Glenn հրթիռը հունվարի 16-ին ավարտել էր իր առաջին փորձնական թռիչքը, սակայն չէր կարողացել կատարել պլանավորված վայրէջքն Ատլանտյան օվկիանոսի Ջեքլինի ծովային հարթակի վրա և ընկել էր ծովը: