Pegasus և Flyone ավիաընկերությունները փետրվարի 2 - ից ձեռնամուխ են լինում Ստամբուլ-Երևան ուղղությամբ փոխադարձ թռիչքների իրականացմանը, հաղորդում է Anadolu - ն:
Pegasus – ը Ստամբուլի Սաբիհա Գյոքչեն օդանավակայանից չվերթներ կիրականացնի երկուշաբթի, հինգշաբթի և շաբաթ օրերին, իսկ Երևանի օդանավակայանից՝ երեքշաբթի, ուրբաթ եւ կիրակի օրերին: Երևան - Ստամբուլ երթուղով տոմսերի գները կկազմեն 69,99 եվրո, հակառակ ուղղությամբ՝ 59,99 եվրո:



































