ՀԱՊԿ-ին Երևանի անդամակցության սառեցման ֆոնին ՆԱՏՕ-ի հետ Հայաստանի համատեղ ռազմական զորավարժությունները ափսոսանք են առաջացնում, հունիսի 18-ին կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
Մեկնաբանությունը հնչել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալ Տաալատբեկ Մասադիկովը այսօր արված հայտարարության ֆոնին, ըստ որի՝ Հայաստանն արդեն երրորդ տարին է՝ չի վճարում կազմակերպության անդամավճարները։ Նրա խոսքով՝ դե ֆակտո երկիրը գործնականում չի մասնակցում ՀԱՊԿ աշխատանքներին՝ դե յուրե մնալով դրա անդամ։ Կազմակերպությանը Հայաստանի պարտքի հարցը քննարկվել է Կազանում կայացած կազմակերպության արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստում։
Ավելի վաղ՝ հունիսի 10-ին, ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հնարավոր էր համարել ՀԱՊԿ կանոնադրության այն հոդվածի կիրառումը, որը նախատեսուիմ է միջոցներ պարտավորությունները չկատարող անդամների նկատմամբ։
ՀԱՊԿ-ին մասնակցության սառեցման մասին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր 2024 թվականի ապրիլին։ 2026 թվականի հունիսին նա կազմակերպությունից դուրս գալն անվանել է հաջորդ «տրամաբանական քայլը» և հայտարարել, որ Հայաստանին հեռացնելու որոշման դեպքում Երևանը «ստիպված կլինի դա ի գիտություն ընդունել»։






































