Սլովակիան նախատեսում է Ադրբեջանի հետ բնական գազի մատակարարման երկարաժամկետ պայմանագիր կնքել առնվազն տասը տարով, RBC-Ukraine-ի փոխանցմամբ՝ հայտնել է երկրի նախագահ Թոմաշ Տարաբան։
Նրա խոսքով՝ Ադրբեջանը Սլովակիայի համար «շատ հուսալի գործընկեր է» իր էներգամատակարարման դիվերսիֆիկացման գործում։ Կողմերը քննարկում են, թե ո՞ր խողովակաշարերի շուրջ կարելի է բանակցել և ո՞ր պարտավորություններով։
Ադրբեջանական SOCAR ընկերությունն արդեն բանակցություններ է վարում Սլովակիայի խոշորագույն էներգետիկ օպերատոր SPP-ի հետ։ Ադրբեջանը Սլովակիային գազ կմատակարարի փորձնական պայմանագրով։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Բելգրադն ու Բաքուն կընդլայնեն համագործակցությունը ռազմատեխնիկական ոլորտում և կիրականացնեն համատեղ էներգետիկ նախագծեր։






































