Կատարի ափերի մոտ իրանական հրթիռի խոցումից հետո նավթատար տանկերի անձնակազմը տարհանվում է, հաղորդում է The National-ը՝ հավելելով, որ զոհեր և տուժածներ չկան:
Նավի վրա գտնվել է 21 մարդ: Կատարի զինվորականները հայտնել են, որ որսացել են Իրանից արձակված երկու թևավոր հրթիռ, սակայն երրորդ հրթիռը խոցել է Qatar Energy ընկերության կողմից վարձակալված տանկերը:
Մեծ Բրիտանիայի ծովային առևտրային գործառնությունների վարչությունն ավելի վաղ հայտնել էր, որ նավը խոցվել է Կատարի Ռաս-Լաֆֆան արդյունաբերական կենտրոնից մոտ 17 ծովային մղոն հյուսիս:
Մարտի 31-ին անօդաչու թռչող սարքը հարվածել էր Քուվեյթին պատկանող տանկերի, որը գտնվում էր ԱՄԷ-ի մերձակայքում՝ Դուբայից 31 մղոն հեռավորության վրա: Նավի վրա հրդեհ էր բռնկվել, անձնակազմին հաջողվել էր մարել այն:
Իրանի դեմ ԱՄՆ-ի գործողության մեկնարկից՝ փետրվարի 28-ից ի վեր, UKMTO-ին է ներկայացվել 26 հաղորդում Պարսից ծոցում, Հորմուզի նեղուցում և Օմանի ծոցում գտնվող նավերի հետ կապված միջադեպերի վերաբերյալ:



































