Ֆրանսիայում մարտի 22-ին կայացած համայնքային ընտրությունների արդյունքներով Փարիզի նոր քաղաքապետ կդառնա Էմանուել Գրեգուարը, հայտնում է Le Figaro-ն։
48-ամյա սոցիալիստ Գրեգուարը, որն առաջադրվել էր ձախ ուժերի կոալիցիայի կողմից, ընտրությունների երկրորդ փուլի արդյունքներով Փարիզում ստացել է 50,52% ձայն՝ առաջ անցնելով Մշակույթի նախկին նախարար, «Հանրապետականներ» կուսակցությունից Ռաշիդա Դատիից, որը հավաքել է 41,52%։
Գործակալությունը նշել է, որ Դատիին սեպտեմբերին սպասվում է դատական քննություն՝ կոռուպցիայի գործով։ Ավելի վաղ հաղորդվում էր, որ նրան աջակցում են Ֆրանսիայի իշխանությունները, սակայն նախագահ Էմանուել Մակրոնը հրապարակավ հերքել էր, թե անձամբ սատարել է նրան։
Ֆրանսիայի երկրորդ խոշոր քաղաքում՝ Մարսելում, գործող քաղաքապետ Բենուա Պայանը հաղթել է թեկնածու Ֆրանկ Ալիզիոյին՝ ծայրահեղ աջ «Ազգային միավորում» կուսակցությունից և կվերընտրվի պաշտոնում։
Ֆրանսիայի արևելքում գտնվող Արսի-սյուր-Օբ քաղաքում մեծ արձագանք ստացած ընտրապայքարում հաղթել է անկուսակցական Շառլ Իտլերը՝ գերազանցելով ծայրահեղ աջերի աջակցությունն ստացած Անտուան Ռենո-Զելինսկուն։
Մարտի 16-ին կայացած առաջին փուլի արդյունքներով Գրեգուարն ստացել էր 38%, իսկ Դատին՝ 24% ձայն։ Այժմ քաղաքային խորհրդի անդամները կընտրեն քաղաքապետերին։





































