Հարավային Կորեայի և ԱՄՆ-ի խոշոր զորավարժությունների մեկնարկից մի քանի օր անց Փհենյանը 10 բալիստիկ հրթիռ է արձակել Հյուսիսային Կորեայի արևելյան ափերի մոտ, հայտնում է The Guardian-ը:
Ճապոնական NHK պարբերականը, վկայակոչելով Պաշտպանության նախարարությանը, հայտնում է, որ հրթիռները կարճ հեռահարության էին և ծովն են ընկել Ճապոնիայի տնտեսական գոտուց դուրս:
Ճապոնիայի կառավարությունը վարչապետի աշխատակազմին կից ճգնաժամային իրավիճակների կառավարման կենտրոնում ստեղծել է համապատասխան նախարարությունների և գերատեսչությունների ներկայացուցիչներից բաղկացած օպերատիվ արձագանքման խումբ: Խումբը հավաքում է տեղեկատվություն և ստուգում, թե արդյոք որևէ վնաս կա՞:
ԱՄՆ-ն մարտի 9-ին լայնածավալ զորավարժություններ էր սկսել Հարավային Կորեայի հետ՝ Մերձավոր Արևելքում պատերազմի ֆոնին: Հարավային Կորեայի շտաբների պետերի միացյալ կոմիտեն հայտնել էր, որ շուրջ 18 000 հարավկորեացի զինծառայող կմասնակցի Freedom Shield զորավարժություններին, որոնք կտևեն մինչև մարտի 19-ը: Կորեայում ԱՄՆ զորքերը չեն հաստատել Հարավային Կորեայի տարածքում զորավարժություններին մասնակցող ամերիկացի զինվորների թիվը, գրում է Apnews-ը:
Փհենյանը հայտարարել է, որ զորավարժությունները վնասում են տարածաշրջանի կայունությանը՝ դրանք անվանելով «սովորական թշնամական գործողություններ Հյուսիսային Կորեայի նկատմամբ»:





































