ԱՄՆ-ն Հնդկական օվկիանոսում առգրավել է Veronica III տանկերը, որի անձնակազմը կասկածվում է ԱՄՆ պատժամիջոցները խախտելու մեջ, հայտնել է ՌԲԿ-ն՝ հղում անելով Պետնագոնին։
Ինչպես նշել է գերատեսչությունը, նավը փորձել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից սահմանված «կարանտինը խախտել»։ Wall Street Journal-ը նշել է, որ կարանտինը վերաբերում է նախագահի կողմից 2025 թվականի դեկտեմբերին հայտարարված վենեսուելական նավթային տանկերների ծովային շրջափակմանը։
ԱՄՆ զինված ուժերը նավը հետապնդել են Կարիբյան ծովից մինչև Հնդկական օվկիանոս։ Ձերբակալությունը տեղի է ունեցել ԱՄՆ Հնդկական-խաղաղօվկիանոսյան հրամանատարության (INDOPACOM) պատասխանատվության գոտում։
Հունվարի սկզբին ԱՄՆ զինված ուժերը հայտնել էին Marinera տանկերի առգրավման մասին Հյուսիսատլանտյան օվկիանոսում: Marinera-ից և Olina-ից բացի, ԱՄՆ զինվորականները հունվարին Կարիբյան ծովում առգրավել էին M Sophia տանկերը։ 2025 թվականի դեկտեմբերին Միացյալ Նահանգները Վենեսուելայի ափերի մոտ առգրավել էր ևս երկու նավթատար. դեկտեմբերի 10-ին, ըստ Թրամփի, ԱՄՆ զինվորականները կանգնեցրել էին «մեծ» Skipper տանկերը, իսկ դեկտեմբերի 20-ին՝ Centuries սուպեր տանկերը։





































