Կուբան 66 տարի է, ինչ գտնվում է Միացյալ Նահանգների հարձակման տակ և պատրաստ է պաշտպանել իր անկախությունը «մինչև արյան վերջին կաթիլը», հայտարարել է Կուբայի նախագահ Միգել Դիաս-Կանելը՝ արձագանքելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարություններին։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:
Նա նշել է, որ Միացյալ Նահանգները բարոյական իրավունք չունի որևէ հարցում մեղադրել Կուբային, քանի որ հենց ամերիկյան իշխանություններն են «ամեն ինչ, այդ թվում՝ մարդկային կյանքերը վերածում բիզնեսի»։
«Նրանք այժմ հիստերիկ հարձակվում են մեր երկրի վրա, զայրույթով են լցված մեր ժողովրդի՝ իրենց քաղաքական մոդելն ընտրելու ինքնիշխան որոշման պատճառով»,- ասել է Կուբայի նախագահը։
Թրամփը հունվարի 11-ին հայտարարել էր, որ Կուբան այլևս նավթ և գումար չի ստանա Վենեսուելայից։ Նա մեղադրել էր Հավանային Կարակասին «անվտանգության ծառայություններ» մատուցելու մեջ։ Թրամփը հայտարարել էր, որ Կուբա վենեսուելական նավթի մատակարարումները կդադարեցվեն։






































