Թեհրանն իր դեմ ագրեսիայի դեպքում պատասխան միջոցներ կձեռնարկի, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նախազգուշացման ֆոնին հավաստիացրել է Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի քաղաքական խորհրդական Ալի Շամխանին, փոխանցում է Interfax-ը:
«Իրանի հրթիռային ներուժն ու պաշտպանությունը վերահսկելի չեն և թույլտվություն չեն պահանջում։ Ցանկացած ագրեսիա բախվելու է անհապաղ կոշտ պատասխանի, որը գերազանցում է այն պլանավորողների բոլոր սպասումները»,- ասվում է Շամխանիի տարածած հայտարարության մեջ։
Նրա խոսքով՝ Իրանի պաշտպանական դոկտրինին համապատասխան՝ «պատասխան միջոցները մշակվում են նախքան սպառնալիքների նյութականացումը»: Պարբերականը նշում է, որ Շամխանին նաև Խամենեիի ներկայացուցիչն է Իրանի պաշտպանության խորհրդում:
Թրամփն Իրանին լուրջ հետևանքներ էր խոստացել Թեհրանի կողմից միջուկային ծրագրի վերսկսման փորձերի դեպքում:




































